ԱՄՆ կեղծ դոլարներ իրացնելու պահին վնասազերծվել է 3 քաղաքացի

Երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք են՝ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը: Վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց:

 

 

Նրանց մոտ հայտնաբերվել են 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ: Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին:

Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են, իսկ Հ. Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 

 

 

https://mamul.am/am/news/143493/%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B2%D5%AE-%D5%A4%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AB%D6%80%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%B6%D5%A1%D5%BD%D5%A1%D5%A6%D5%A5%D6%80%D5%AE%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-3-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB

Be the first to comment on "ԱՄՆ կեղծ դոլարներ իրացնելու պահին վնասազերծվել է 3 քաղաքացի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ