Բոլորովին տարբերություն չկա իմ և Գրիշայի համատեղ որդու և նրա ավագ որդու միջև. Շողեր Թովմասյան

 

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ, ով պատմել է «Վերջին գործարքը» 24 մասից բաղկացած քրեական դրամայի, այնտեղ մարմնավորած իր կերպարի եւ շատ շուտով մեկնարկող նոր հեռուստաֆիլմի մասին, որտեղ ներկայումս նկարահանվում է:

Խոսելով «Վերջին գործարք»-ի, այնտեղ իր մասնակցության մասին` Շողերն ասաց.

«Առաջին հերթին այս քրեական դրամայում ինձ գրավեց այն, որ ես պետք է մարմնավորեի կին ոստիկանի: Մինչ բուն նկարահանումները ես հասցրել էի լիովին նախապատրաստվել դերիս»,- պատմեց դերասանուհին:

 

Խոսելով իր խաղընկերների մասին՝ դերասանուհին նշեց, որ իր կերպարային գիծը կապված է հիմնականում դերասաններ Տիգրան Մնացականյանի եւ Մովսես Երեմյանի հետ.

««Վերջին գործարք»-ում Տիգրանն իմ ամուսինն է, իսկ Մովսեսը՝ գործընկերս: Իսկ արդեն ավարտին առնչվում եմ գրեթե բոլորի հետ, քանի որ մենք բացահայտում ենք հանցանք կատարած հանցավոր խմբին: Առհասարակ, «Վերջին գործարք»-ի անձնակազմում ուղղակի հիանալի մարդիկ էին հավաքված, շատ ուրախ էի աշխատել նրանց հետ»,- նշեց Շողեր Թովմասյանը:

Ինչ վերաբերում է «Վերջին գործարքը» քրեական դրամայի գլխավոր ասելիքին՝ դերասանուհին նկատեց.

«Այսպես կարող եմ ասել՝ իմ կարծիքով հայտնաբերել մարդկային տարբեր տեսակներ, բացահայտել կատարված հայտնագործությունը, ըստ դրա՝ նաեւ հանցավոր խմբին»:

Անդրադառնալով իր կերպարին, Շողերը պատմեց.

«Կերպարս ոչ միայն փորձում է բռնել հանցավոր խմբին, արդարություն հաստատել, այլ նաեւ օգնել իր ամուսնուն եւ նրա դստերը, քանի որ նրանք անդադար կոնֆլիկտային հարաբերություններ են ունենում: Եվ այդ ամենն անում է՝ հաշվի չառնելով նույնիսկ, որ այդ աղջիկն իր հարազատ դուստրը չէ: Կարող եմ միանշանակ ասել, որ կերպարս ուսուցողական է, քանի որ այսօր իրական կյանքում շատ կանայք կան, ովքեր ամուսնանում են եւ իրենց ամուսիններն ունենում են երեխաներ: Նման դեպքերում շատերը դրդում են իրենց ամուսիններին, որպեսզի վատ վերաբերվեն իրենց երեխաներին, իսկ իմ կերպարն անում է ճիշտ հակառակը: Պետք է յուրաքանչյուր կին հասկանա, որ դրա իրավունքը նրան ոչ ոք չի տվել»,- նկատեց Շողեր Թովմասյանը:

 

Հարցին՝ թե ինքն իրական կյանքում ինչպե՞ս է վերաբերում ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի որդուն, Շողերը պատասխանեց.

«Ես երբեք չեմ խառնվում նրանց երկուսի փոխհարաբերությունների մեջ: Ինքս էլ անձամբ շփվում են նրա հետ եւ լավ հարաբերություններ ունեմ: Ցանկացած իրավիճակի հանդիպելիս` ես միշտ պատկերացրել եմ եւ պատկերացնում եմ ինձ, թե ինձ հետ ինչ կլիներ: Այնպես որ բոլորովին տարբերություն չկա իմ եւ Գրիշայի համատեղ որդու եւ նրա ավագ որդու միջեւ»,- շեշտեց Շողերը:

Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց նաեւ, որ ներկայումս նկարահանվում է 32 մասից բաղկացած «Երկիրս» հեռուստաֆիլմում: Ֆիլմի մասին, սակայն, նա չցանկացավ մանրամասներ հաղորդել, վերջինս նշեց միայն, որ այն ցուցադրվելու է Հանրային Հեռուստաընկերության եթերում:

Վերջում, անդրադառնալով նաեւ օրեր հետո Գրիշա Աղախանյանի 50-րդ տարեդարձին նվիրված համերգին, Շողերը մանրամասնեց, որ այդ օրը նա հատուկ որեւէ դեր չունի, սիրելի ամուսնուն հետեւելու է հանդիսատեսի շարքից.

«Դա միայն նրա երեկոն է, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ: Այդ օրը ես ուղղակի կմատուցեմ իմ նվերը, որն է նրա ծննդյան տորթը: Թե ինչպիսի տեսք է այն ունենալու Գրիշան չգիտի, միայն կասեմ, որ այն բավական մեծ է լինելու, քանի որ հյուրերի քանակն էլ է մեծ եւ չափազանց հետաքրքիր դիզայնով»,- պատմեց դերասանուհի Շողեր Թովմասյանը:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Բոլորովին տարբերություն չկա իմ և Գրիշայի համատեղ որդու և նրա ավագ որդու միջև. Շողեր Թովմասյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ