Բոլոր մարզերում, բացի մեկից, բնակչությունը նվազել է

 

Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել: Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը: Նախորդ տարի, վերջին տարիների հետ համեմատած, այդ թիվն ավելի է նվազել:

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 972.7 հազար էր:

 

Այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից (բացի Արմավիրից) բնակիչների թվաքանակը պակասել է: Փոխարենը Երեւանի բնակչության թվաքանակն է ավելացել` 2500-ով:

 

Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը ձախողվել է, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Փաստորեն այս երեւույթը շարունակվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք:

 

Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հունվար 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2800-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 2800 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Ըստ որոշ մասնագետների` պատճառը Ալավերդու պղնձաձուլական գորածարանի եւ Թեղուտի հանքավայրի փակումն է, ինչի հետեւանքով մոտ 2000 բնակիչ գործազուրկ մնաց:

 

 

Պարզվում է` այս ամենին կառավարությունը միայն լուռ հետեւում է, իսկ մարզերը համաչափ զարգացնելու մասին ավելորդ է խոսել: Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում, փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/876411/

Բոլոր մարզերում, բացի մեկից, բնակչությունը նվազել է

 

 

Be the first to comment on "Բոլոր մարզերում, բացի մեկից, բնակչությունը նվազել է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ