«Հրաժեշտ Անտուրային. հայ որբի հուշերը». 1915-ից հետո հայ որբերի թուրքացման քաղաքականությունն ու լիբանանյան Անտուրայի մանկատան չլսված ձայները

 

Թուրքիայում լույս է տեսել «Հրաժեշտ Անտուրային. հայ որբի հուշերը» գիրքը, որի հեղինակ Գառնիկ Բանյանի վկայությունները փաստացի հերքում են թուրքական պաշտոնական մի շարք պատմագրական թեզեր ու լույս սփռում Հայոց ցեղասպանությունից հետո Լիբանանի՝ Օսմանյան զորքի տիրապետության տակ հայտնված Անտուրա քաղաքի մանկատանը ապաստանած հայ որբերի իրական կյանքն ու հետագա ճակատագիրը:

Ինչպես թուրքական bianet.org կայքում նշում է թուրք լրագրող, հետազոտող և սյունակագիր Սերդար Քորուջուն, գիրքը հատկապես ուշագրավ է այն առումով, որ ամբողջովին հակասում է թուրք գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ ու Անտուրայի որբանոցի հոգաբարձությունը ստանձնած Հալիդե Էդիպի՝ թուրքական հասարակության մեջ ընդունված դրական կերպարին ու նրա հայտնի «Հալիդե Էդիպի հուշերը» գրքում տեղ գտած պնդումներին:

Գառնիկ Բանյանի գիրքը բացահայտում է 1915-ից հետո կայսրության տարածքում մնացած հայ որբերի հանդեպ կիրառվող թուրքացման համակարգված քաղաքականությունն ու Թուրքիայում չափազանց սիրված պատմական գործիչ Հալիդե Էդիպի՝ մինչ օրս չբացահայտված հակասական կերպարը:

Իր հոդվածում Սերդար Քորուջուն նկատում է, որ թեև Էդիպը մշտապես պնդել է, որ Անտուրայի որբանոցի երեխաներին կրոնական դասեր չեն տրվել՝ Գառնիկ Բանյանի գիրքը պնդում է ճիշտ հակառակի մասին: Հայ երեխաներին արգելվել է նաև խոսել մայրենի լեզվով, խաչակնքվել և քրիստոնեական աղոթք արտասանել:

Հատկանական է, որ Բանյանը նշում է, որ հայ երեխաներին իսլամացնելու ջանքերը դժվարությամբ էին իրենց նպատակին հասնում.

«4 տարի լեզու թափեցին, միայն մեկը պաշտոնապես իսլամ ընդունեց»,- Բանյանի խոսքերն է մեջբերում թուրք լրագրողը:

 

Քորուջուն նաև ընդգծում է, որ իր հայտնի գրքում Էդիպը ոչ միայն շրջանցել է հայ որբերի անձնական պատմություններն ու Հայոց ցեղասպանության ժամանակ վերապրածները, այլև շեշտադրումներ կատարել իբր հայերի կողմից սպանված թուրքերի որբ երեխաների մասին, որոնք նույնպես բնակվում էին այդ մանկատանը, շեշտադրումներ կատարել իբր հայերի կողմից սպանված թուրքերի որբ երեխաների մասին, որոնք նույնպես բնակվում էին այդ մանկատանը, այլև շեշտադրումներ կատարել իբր հայերի կողմից սպանված թուրքերի որբ երեխաների մասին, որոնք նույնպես բնակվում էին այդ մանկատանը:

«Մինչդեռ Գառնիկ Բանյանի հուշերն այլ են: Օրինակ՝ հիշում է, թե ինչպես էին ծեծում իր ընկերներին, որոնք արտաբերում էին իրենց ոչ թե թուրքական, այլ հայկական անունները: Նաև հիշում է, թե ինչպես է իր ընկեր Աբրահամը, որը սովի պատճառով բողոքել էր ուսուցչին, ծեծի հետևանքով կուրացել», — նշում է Քորուջուն իր հոդվածում:

 

https://www.tert.am/am/news/2019/02/05/serdar-korucu/2913424

 

Be the first to comment on "«Հրաժեշտ Անտուրային. հայ որբի հուշերը». 1915-ից հետո հայ որբերի թուրքացման քաղաքականությունն ու լիբանանյան Անտուրայի մանկատան չլսված ձայները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ