Սեր՝ ծերանոցի պատերի ներսում

 

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատը գործում է 1974 թվականից: Մինչեւ 2004 թվականն աշխատել է Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ, այնուհետեւ հանձնվել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը: Ինտերնատը նախատեսված է 160 ծերերի եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը GalaTV-ի հետ զրուցում ասել է, որ իրենց գլխավոր առաքելությունը համարում են ծերերի եւ հաշմանդամ անձանց հետ վերադարձը՝ տուն:

«Ցանկացած մարդ, որ ընդունվում է Գյումրու տուն-ինտերնատ, հենց առաջին օրվանից մեր սոցաշխատողները եւ հոգեբանը միասին սկսում են հարցնել, տեղեկանալ բարեկամներ, հարազատներ ունենալու վերաբերյալ, ի՞նչ պատճառով են եկել: Եթե մարդը իրոք չունի ոչ մի հարազատ, հասկանալի է, խնամքի կարիք ունի, եկել է, որպեսզի խնամք ստանա:  Բայց լինում են դեպքեր, որ գալիս են մարդիկ, ովքեր տարրական վեճից հետո տան մեծահասակը ասի, որ ես գնում եմ ծերանոց: Այս պարագայում մասնագետները սկսում են աշխատել հարազատների եւ նրանց հետ, որպեսզի կարողանանք իրենց հետ վերադարձնել: Ինչքան էլ ուզում է տուն-ինտերնատը շատ լավը լինել, չի կարող փոխարինել ընտանիքին»:

Շատերն ունեն ընտանիք եւ հարազատներ, սակայն նախընտրել են բնակություն հաստատել ծերերի տուն-ինտերնատում: Ուշագրավն այն է, որ այստեղ եւս ընտանիքներ են կազմվում:

 

Be the first to comment on "Սեր՝ ծերանոցի պատերի ներսում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ