Սթիվ Ջոբսի՝ սխալներով գրված ռեզյումեն աճուրդի կհանվի

 

Բոսթոնում աճուրդի կհանվի 1973թ. Սթիվ Ջոբսի կողմից լրացված ռեզյումեն, գրում է The Guardian-ը:

Apple-ի համահիմնադրի կողմից 18 տարեկանում լրացված փաստաթղթի մեկնարկային գինը կկազմի 50 հազար դոլար:

Աճուրդը կանցկացվի մարտի 8-15-ը:

 

Սթիվ Ջոբսի՝ սխալներով գրված ռեզյումեն աճուրդի կհանվի

 

Ռեզյումեում նշված չէ, թե ինչ պաշտոնի է հավակնում Ջոբսը: Նա միայն գրել է, որ ունի վարորդական իրավունք, սակայն չունի հեռախոս:

Տեքստում մի քանի ուղղագրական և կետադրական սխալ կա: Օրինակ, իր ազգանունը նա փոքրատառով է գրել:

Սթիվ Ջոբսի՝ սխալներով գրված ռեզյումեն աճուրդի կհանվի

Աճուրդի կհանվեն նաև Ջոբսի լուսանկարներով թերթի հրապարակումները՝ «Նոր արագ iPhone-ը վաճառվում է 199 դոլարով» խորագրերով, ինչպես նաև նրա ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. 56 տարեկանում քաղցկեղից:

Be the first to comment on "Սթիվ Ջոբսի՝ սխալներով գրված ռեզյումեն աճուրդի կհանվի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ