Բաքուն անցել է գրոհի և հակահայկական հիստերիա է հրահրում Ղազախստանում

Բաքուն իսկական խառնաշփոթային ու պայթունավտանգ քարոզչություն է սկսել Ղազախստանում՝ ընդդեմ հայերի։ Կարագանդայի դեպքերի վերաբերյալ Բաքուն ակտիվորեն խեղաթյուրում է իրականությունը՝ օգտագործելով մեդիա դաշտը։

 

Ամեն ինչ կարծես թե գնում է «Ալիևյան պլանով»։ Ադրբեջանն իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է էլ ավելի սրելու հայ-ղազախական ազգամիջյան հարաբերությունները Ղազախստանում։

 

Եթե մինչև հիմա այդ ամենը նրանք անում էին թրքալեզու և ռուսալեզու «ալիևյան կայքերի» միջոցով, ապա հիմա հիմա արդեն ակտիվացել են նաև հայալեզու ադրբեջանական կայքերը, օրինակ՝ ArmenianReport.com-ը,որը հայերի անունից վիրավորական հոդվածներ է հրապարակում ղազախների հասցեին,նրանց մեղադրելով “անքաղաքակիրթ” լինելու և “վայրի պանթյուրքիզմի” քաղաքականություն վարելու մեջ։

 

Այս հիստերիայի հրահրման ամենակարևոր նպատակն այն է, որպեսզի Երևանի և Աստանայի միջև հարաբերությունների սրում լինի, ինչպես նաև տնտեսական դրդապատճառները, քանի որ ղազախահայ համայնքը բավական լավ է ապրում, որի չեն կարողանում հաշտվել տեղի ազերիները և նրանց թիկունքում կանգնած Իլհամ Ալիևը։

 

Բաքուն անցել է գրոհի և հակահայկական հիստերիա է հրահրում Ղազախստանում

 

Be the first to comment on "Բաքուն անցել է գրոհի և հակահայկական հիստերիա է հրահրում Ղազախստանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ