Խոզի գրիպի պատճառով Աբխազիան և Հարավային Օսիան փակել են Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան և Հարավային Օսիան զգուշավորության միջոցներ են ձեռնարկել՝ կապված Վրաստանում 13 մարդու կյանք խլած խոզի գրիպի համաճարակի հետ:

Վրացական Interpressnews գործակալության հաղորդմամբ՝ Հարավային Օսիայում որոշել են փակել սահմանն այսօրվանից, որպեսզի կանխվի գրիպի տարածումը: Ընդ որում, չի նշվում, թե երբ կբացվի այդ սահմանը: Իսկ ինչ վերաբերում է Աբխազիային, տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ սահմանապահները նախազգուշացրել են կոշտ միջոցների սահմանման մասին՝ մինչև հունվարի 25-ը:

Վրաստանում հիվանդությունների կանխարգելման կենտրոնում էլ հայտնել են, որ H1N1 վիրուսն արդեն 13 մարդու կյանք է խլել, սակայն «իրավիճակն արտակարգ չի համարվում»:

Միևնույն ժամանակ, հայտարարվել է, որ դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդները երկարաձգվել են մինչև հունվարի 21-ը:

https://mamul.am/am/news/141415/%D5%AD%D5%B8%D5%A6%D5%AB-%D5%A3%D6%80%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE-%D5%A1%D5%A2%D5%AD%D5%A1%D5%A6%D5%AB%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D5%BD%D5%AB%D5%A1%D5%B6-%D6%83%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8

 

Be the first to comment on "Խոզի գրիպի պատճառով Աբխազիան և Հարավային Օսիան փակել են Վրաստանի հետ սահմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ