Թուրքիայում բժիշկը հետազոտության ժամանակ գաղտնի տեսանկարահանել է կանանց

 

Թուրքիայի Իզմիրի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի կլինիկական օրդինատորը ժամանակ տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնողտասնյակից ավել կանանց և այդ տեսանյութերը տարածել համացանցում:

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո հետազոտված կանանցից մեկը դիմել է ոստիկանություն: Կնոջ ցուցմունքում ասվում է. «Բուժզննման ընթացքում դուռը փակել էր: Ներսում ոչ ոք չկար: Տեսանյութը թաքնված տեսախցիկով է նկարահանել»

 

Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված բժիշկը հայտնել է, որ կանանց տեսանկարահանել է, որպեսզի իր կոլեգաների հետ քննարկի հիվանդների խնդիրները:

Իզմիրի իրավապահ մարմինները խուզարկել են բժշկի տունը, աշխատավայրն ու ավտոմեքենան և առգրավել 3 կոշտ սկավառակ ու 2 հեռախոս:

 

 

https://translate.google.com/translate?hl=ru&sl=tr&tl=ru&u=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews&anno=2

 

Be the first to comment on "Թուրքիայում բժիշկը հետազոտության ժամանակ գաղտնի տեսանկարահանել է կանանց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ