Մոր նամակը դստերը. «Տեսնելով իմ ծերությունը` մի տխրիր, մի զգա քեզ անզոր»

Իմ սիրելի աղջիկ… Կգա օրը, որ ես կծերանամ, և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե ես կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության, եղիր համբերատար: Հիշիր, ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել:

 

 

Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ, մի ընդհատիր… լսիր ինձ: Երբ դու փոքր էիր, ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել:

 

Ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին: Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը`տուր ժամանակ, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացիր: Ի վերջո ամենակարևորը. ինչ որ ես քեզ ասում եմ,  լսիր, կարող է պատահել քեզ հետ: Եթե ես ախորժակ չունենամ, չստիպես ինձ ուտել:

 

Ես ինքս գիտեմ` երբ պետք է ուտեմ, իսկ երբ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում: Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել… ներիր ինձ… իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս:

Տեսնելով իմ ծերությունը` մի տխրիր, մի խելագարվիր, մի զգա քեզ անզոր: Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնիր, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը: Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին` սիրով ու համբերությամբ: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր… Աստված քեզ օրհնի:

 

https://info-arm.com/%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D6%81/%D5%B4%D5%B8%D6%80-%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%A4%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%AB%D5%B4-%D5%AE%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9/

 

Be the first to comment on "Մոր նամակը դստերը. «Տեսնելով իմ ծերությունը` մի տխրիր, մի զգա քեզ անզոր»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ