UFC-ի կին մարտիկը քոթակել ու ոստիկանությանն է հանձնել իրեն կողոպտելու փորձ կատարած տղամարդուն

UFC-ի մարտիկ Պոլյանա Վիանան մի լավ ծեծել, այնուհետեւ ոստիկանությանն է հանձնել իրեն կողոպտելու փորձ կատարած տղամարդուն: Պոլյանան փողոցում նստարանին նստած սպասելիս է եղել տաքսուն, երբ տղամարդը մոտեցել է նրան եւ կեղծ ատրճանակի սպառնալիքով պահանջել է հեռախոսը: Տեսնելով «զենքը» աղջիկը ոտքի է կանգնել, երկու հարված հասցրել է ձեռքով, մեկ հարված էլ՝ ոտքով::

 

Երբ կողոպտիչը տապալվել է գետնին, մարզուհին նրան խեղդող հնարքով վերջնականապես շշմեցրել է եւ նստելով վրան՝ սպասել իրավապահների ժամանմանը: Պոլյանան ավելի ուշ տեղեկացրել է, որ հանցագործին նախ տեղափոխել են հիվանդանոց, այնուհետեւ տարել ոստիկանություն: Ոստիկանությունում նրան տեղեկացրել են, որ հարձակում կատարած անձը մեկ անգամ արդեն դատվել է նմանատիպ հանցանքի համար եւ վերջերս է դուրս եկել բանտից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/01/08/1007541/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

https://www.aravot.am/2019/01/08/1007541/

 

Be the first to comment on "UFC-ի կին մարտիկը քոթակել ու ոստիկանությանն է հանձնել իրեն կողոպտելու փորձ կատարած տղամարդուն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ