ՀՀԿ-ական նախկին պատգամավորները մեդիա ընկերություն են հիմնադրել, որը հանդես կգա Tert.am բրենդի ներքո

 

Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀԿ-ական նախկին պատգամավորները.

 

«Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

 

Մեկ միասնական «Թերթ.am» բրենդի ներքո այս ընկերությունների միասնական գործադիր ղեկավարումը վստահել ենք Արամ Անտինյանին»,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

https://www.1in.am/2487601.html

Be the first to comment on "ՀՀԿ-ական նախկին պատգամավորները մեդիա ընկերություն են հիմնադրել, որը հանդես կգա Tert.am բրենդի ներքո"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ