Մեծահարուստ հայերի երեխաների հարսանիքները ներառվել են 2017 թ.-ի ամենաշքեղների ցուցակում

2017 թվականի ամենամեծ աղմուկ հանած տոնական միջոցառումների ցուցակում, իհարկե, չէին կարող հայերը ներառված չլինել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. 2017 թվականի ամենաքննարկվող հարսանիքների ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցրել երկու հայկական հարսանիք` ռուս օլիգարխներ Սամվել Կարապետյանի և Ալբերտ Ավդոլյանի որդիների հարսանիքները, գրում է Լայֆ պարբերականը։

 

Մոսկվայի անշարժ գույքի «թագավոր»` Սամվել Կարապետյանի կրտսեր որդին` Կարենն, ամուսնացավ Լիլիթ Մարկոսյանի հետ։ Այդ հարսանիքն, իրավամբ, կարելի է համարվել 2017 թվականին Մոսկվայում անցկացրած ամենաշքեղ հարսանիքը։

 

Հանդիսությունների դահլիճը զարդարված էր խոլորձներով, հարսը` շքեղ զգեստով, տորթը ձգվում էր մինչև առաստաղ, իսկ հրավիրվածներին զվարճացնելու էին եկել Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու Վերա Բրեժնևան։ Քավորը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր։

 

Ալբերտ Ավդոլյանի որդու և «Մեժռեգիոնսոյուզէներգո» հոլդինգի համասեփականատեր Էլդար Օսմանովի դստեր հարսանիքը (Forbes–ի 123-րդ տեղում է) դժվար համեստ լիներ։ Հաղորդավարները Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովն էին, նորապսակների համար երգում էին Նիկոլայ Բասկավն ու Լեդի Գագան։

Read more: https://armeniasputnik.am/society/20171218/9849502/armenia-mecaharusthayeriharsaniqner.html

https://armeniasputnik.am/society/20171218/9849502/armenia-mecaharusthayeriharsaniqner.html

 

 

Be the first to comment on "Մեծահարուստ հայերի երեխաների հարսանիքները ներառվել են 2017 թ.-ի ամենաշքեղների ցուցակում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ