ՀԵՏԱՔՐՔԻՐ Է․ «Իզուր չէ, որ աստված մարդուն կանգնեցրել է այն տեղում, որտեղ նա գտնվում է: Պարզապես անհրաժեշտ է նայել մեր շուրջը»

Անկախ մեր ցանկությունից՝ կյանքը երբեմն մեզ թելադրում է իր օրենքներն ու կանոնները: Չնայած դրան, յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշելու՝ հարմարվե՞լ այդ օրենքներին, թե՞ ոչ: Բայց, ինչպես ասում են, անտեղյակությունը չի ազատում պատասխանատվությունից: Մենք ինքներս ենք պատասխանատու մեր որոշումների եւ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր կյանքում:

1. Չեզոք դիրքորոշման օրենք

Որպեսզի փոխենք մեր կյանքը եւ նրա ուղղությունը, ամենակարեւորը դադար առնելն է: Այս օրենքի մասին ժամանակին Գոգոլն ասել է. «Իզուր չէոր աստված մարդուն կանգնեցրել էայն տեղումորտեղ նա գտնվում էՊարզապես անհրաժեշտ է նայել մեր շուրջը»:

2. Հայելիների օրենք

Մտածենք այն մասին, որ մեզ շրջապատող աշխարհը մի մեծ հայելի է: Նայենք մեր  շուրջը եւ պարզորոշ կերպով կգիտակցենք, թե ինչ ենք փնտրում եւ որտեղ կարող ենք այն ուսուցանել: Չէ՞ որ, ըստ էության, մեր աշխարհը ոչ վատն է եւ ոչ էլ լավը: Շրջապատող աշխարհը մարդու նկատմամբ անտարբեր է: Այն ամեննինչ տեղի է ունենում մարդու կյանքում, սոսկ նրագործողությունների եւ մտքերի արտացոլումն է:

3. Ընտրության օրենք

Այն կյանքը, որում մենք ապրում ենք, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ընտրության արդյունքը, ինչպես գիտակցված, այնպես էլ` անգիտակից:  Ողջ կյանքի ընթացքում մենք կանգնած ենք ընտրության առաջ: Նույնիսկ այն պահերին, երբ զգում ենք, որ մենք չունենք ընտրության հնարավորություն, դա եւս ընտրություն է: Ժան Պոլ Սարտրն ասել է. «Ես միշտ կարողացելեմ ընտրություն կատարելբայց ես պետք է վստահ լինեմ, որ նույնիսկ այն ժամանակերբես ոչինչ չեմ ընտրում, ես դրանով էլ եմ ընտրություն կատարում»:

4.Շղթայական ռեակցիայի օրենք

Հայտնի է, որ անձը չի վերահսկում իր մտքերը, բայց մտքերն առաջնորդում են մարդուն: Օրինակ՝ ամենաաննշան մտահոգությունն այս կամ այն առիթով թեթեւ երկյուղից կարող է վերածվել ֆոբիայի: Շատ կարեւոր է սովորել կառավարել մտքերի հոսքը եւ այլ զբաղմունք փնտրել: Եթե ​​մարդն անընդհատ կենտրոնացած է իր մտահոգությունների վրա, ապա այն կարող է անցնել շղթայական ռեակցիայի, որը կարող է մեր կյանք գրավել այլ բացասական մտքեր եւ իրադարձություններ: Պետք է սովորել գործել, ոչ թե ուղղակի մտածել, պետք է սովորություն դարձնել լուծել խնդիրները եւ ոչ թե անհանգստանալ դրանց պատճառով: Այսպիսով մենք կընդհատենք շղթայական ռեակցիան: Բենջամին Ֆրանկլինն այս մասին ասել է. «Շատ մարդիկ մտածում են միայն պաշտպանության մասինփոխանակ կենտրոնացնենիրենց մտքերը հնարավորությունների վրա: Նման մարդիկ ավելի շատ են վախենումկյանքիցքան մահվանից»:

5.Սահմանափակումների իրավունք

Հայտնի է,  որ ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ: Յուրաքանչյուր ոք  լսում եւ տեսնում է միայն այն, ինչ նա կարող է ընդունել եւ հասկանալ: Մարդը լիովին չի կարող վերահսկել, թե ինչ է տեղի ունենում իր կյանքում: Սակայն չպետք է մոռանալ, որ այն, ինչ տեղի է ունեցելմեկ անգամպատահականություն է, այն, ինչը երկրորդ անգամ է տեղի ունենում,զուգադիպություն էիսկ երրորդը՝ արդեն օրինաչափություն: Եթե ​​կյանքը նման ձեւով փորձում է սովորեցնել, մեզ մնում է միայն սովորել:

6. Դատարկության օրենք

Ամեն ինչ սկսվում է դատարկությունից, բայց չպետք է մոռանալ, որ դատարկությունը միշտ լցվում է: Որպեսզի մեր կյանքում ինչ-որ նոր բան տեղի ունենա, պետք է «պարարտ հող» նախապատրաստել, որի համար շատ ջանքեր չեն պահանջվի: Բավական է ազատվել հին սովորություններից եւ կյանքի վերաբերյալ կեղծ համոզմունքներից:  Ջիմ Ռոնն այս առումով  ասել է. «Եթե դուք չեք բավարարվում այն վայրովորտեղ գտնվում եք, հեռացեքչէ՞ որդուք ծառ չէք»:

7. Տաքսիի օրենք

Մարդը կարող է հայտնվել ցանկացած տեղ, քանի որ մենք չենք ընտրում մեր կյանքի երթուղին: Սակայն եթե մենք չափազանց երկար ենք գնում ուրիշի ճանապարհով, ապա հետո դժվար կլինի վերագտնել մեր ճանապարհը: «Մարդկային կյանքը շատ նման է շներիլծարշավի, եթե դուք առաջատարը չեքապա ձեր պեյզաժը երբեք չի փոխվի»:

8. Էներգիայի փոխանակման օրենք

Որքան մարդը զարգանում է, այնքան ավելանում են նրա հնարավորություններն ինչ-որ բան աշխարհից վերցնելու եւ ինչ-որ բան շրջապատին փոխանցելու: Բայց չպետք է մոռանալ, որ փոխանակումը միշտ պետք է լինի հավասար: Եթե դուք տալիս եք ավելինքան վերցնումեք, ապա այն կխախտի հավասարակշռությունը եւ կհանգեցնի զգացմունքայինուժասպառության:

9. Հավասարակշռության օրենք

Գրեթե ոչ ոք փոփոխություններ չի սիրում, քանի որ հին տեղում մեզ  պահում է անցյալը: Սակայն շատ կարեւոր է անցյալում թողնել հինը, եւ նոր կյանքն անկասկած  կենթարկվիհավասարակշռության օրենքին:

10. Զարգացման  օրենք

Որպես կանոն, մեր կյանքում առավել կարեւոր են այն խնդիրները, որոնց լուծումներից մենք մշտապես խուսափում ենք: Բայց պետք է հասկանալ, որ վաղ թե ուշ դրանց լուծումներ են հարկավոր: Որքան հետաձգում ենքայնքան ավելի են դժվարանում այն հանգամանքները,որոնք պահանջում են լուծումներ տալ այդ խնդիրներին:

11. Մտածմունքի օրենք

Պետք է հիշել, որ միտքը նյութական է: Բոլոր այն բաներըորոնց մասին մենք երազում կամմտածում ենքայնինչից մենք ամենից շատ ենք վախենումանպայմանորեն դրսեւորվումէ իրական կյանքում:

12. Փոխհատուցման օրենք

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամեն ինչի համար պետք է վճարել: Սակայն գործունեության եւ անգործության արժեքները բացարձակապես տարբեր են: Վերջինը մարդու համար շատ ավելի թանկ է արժենում: Եթե նույնիսկ փորձում ենք խուսափել սխալներիցդրանիցավելի երջանիկ չենք լինումԻսկ եթե միտումնավոր ձգձգում ենք որոշումները,նշանակում է ամեն ինչ թողնում ենք իր տեղում:

13. Պատճառների եւ հետեւանքների օրենք

Այն, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, ոչ միայն մեր գործողությունների, այլեւ  մեր մտքերի հետեւանքն է: Այն պահերին, երբ ինչ-որ բան այնպես չէ, պետք չէ գտնել պատճառներ արտաքին աշխարհում: Մենք մեր ներսում պետք է որոնումներ անենք:  Էմերսոնը մի անգամ ասել է. «Սահմանափակ մարդիկ ամբողջ հոգով հավատում են բախտինիսկ ուժեղները՝պատճառներին եւ հետեւանքներին»:

14. Ընդունման օրենք

Մարդը չի կարող իմանալ, թե ինչն է ճիշտ եւ ինչը ոչ, ինչպես եւ չի կարող իմանալ, թե կյանքում որ ուղին է ճիշտ, իսկ որը սխալ: Վստահությունը վաղվա օրվա հանդեպ որոշումէ,  թե որքանով ենք վստահում մեր կյանքինայլ կերպ ասած՝ այն, ինչ մենք սպասում ենք,համապատասխանաբար այն էլ ստանում ենք:

15. Ներդաշնակության օրենք

Լիակատար երջանկության համար միշտ ինչ-որ բան պակասում է: Քչերն են բավարարվում  քչով: Շատ ավելի դժվար է ստիպել գոհ լինել ամեն ինչից:  Չէ՞ որ կարելի է ստանալ ցանկացած ամեն ինչը, բայց մնալ անհոգի: Որպես կանոն, մենք փնտրում ենքերջանկություն դրսում եւ ոչ թե մեր ներսումԳտնել լիարժեք ներդաշնակություն,նշանակում է ընդունել եւ սիրել մեր սեփական անձը:

16. Խնդրանքի օրենք

Եթե կյանքից ոչինչ չենք խնդրում, ապա ոչինչ չենք ստանում: Մենք  խնդրում եւ ստանումենք այնինչ ուզում ենքԻսկ դրա համար նախ պետք է իմանանք մեր գաղտնիցանկությունները:

17. Ձգողության օրենք

Մեր կյանքն այնպես է կառուցված, որ միշտ կարող է պատասխանել փոխադարձաբար: Որքան շատ ժամանակ մենք տրամադրենք մեր մտքերին, այնքան ավելի ուժգին նրանք մեր  կյանք կգրավեն որոշակի իրադարձություններ: Արիստոտելն ասել է. «Մարդն ստանում էայնինչ ակնկալում է»:

18. Փոփոխությունների օրենք

Կյանքը երբեք չի փոխվի, եթե դրա համար ոչինչ չենք անում: Անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ պատրաստվել այն ամենին,  ինչ կատարվում է մեզ հետ: Պետք է վերցնել սեփական ճակատագրի ղեկը եւ շարժվել ցանկալի ուղղությամբ: «Մարդու համարքամին երբեք բարենպաստ չի լինիեթե նա չգիտեթե իր ճանապարհը դեպի որհանգրվանն է իրեն տանում»:

Տիգրան Գասաբյան

Be the first to comment on "ՀԵՏԱՔՐՔԻՐ Է․ «Իզուր չէ, որ աստված մարդուն կանգնեցրել է այն տեղում, որտեղ նա գտնվում է: Պարզապես անհրաժեշտ է նայել մեր շուրջը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ