Ազգային դավաճանություն է․ Անկախության հռչակագիրը բռնաբարելու համար մեղավոր են երեք նախագահները

 

 

 

Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Ի՞նչ տրամաբանությամբ է իրականացվում օպտիմալացումը, ի՞նչ ենք կորցնում և ի՞նչ ենք շահում. այս հարցը մնում է օրակարգում: Թեմայի շուրջ  «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխոնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ 2011-ից պնդում էր՝ ՏՏ ոլորտը պետք է նախարարության կարգավիճակ ունենա. «Առաջատար տեխնոլոգիաների ոլորտը մենք պետք է դիտարկենք որպես առանձին արդյունաբերության ճյուղ, որն ապահովում է կառավարության կոմունիկացիաները և արդյունավետ աշխատանքը ընդհանրապես հանարապետությունում

Բացի դրանից՝ այս ոլորտի վրա են հիմնված բոլոր ոլորտները: Շատ դրական եմ համարում, որ ստեղծվում է Կապի և ՏՏ նախարարություն. այսինքն՝ կենտրոնանում ենք բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության վրա, այս նախարարությունը տնտեսական զարգացում ապահովող նախարարություն է»:

Կ. Վարդանյանը կառավարության օպտիմալացումը դրական քայլ է համարում, նրա խոսքով՝ պետական կառավարման մարմիններում անգամ 80 տոկոս կրճատում անելով և 10 տոկոս պրոֆեսիոնալ կադրեր համալրելով հնարավոր է շատ ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել: Առանձին խնդիր է աշխատանքից զրկվածներին աշխատանքով ապահովելու խնդիրը:

 

Անդրադառնալով հարցին, թե վերջին շրջանում ակտիվացել են ապրիլյան պատերազմի շուրջ խոսակցությունները, երբևէ կիմանա՞նք՝ ով, ինչում և երբ է թերացել, Կ. Վարդանյանը նշեց, որ կգա ժամանակ, և ամեն ինչ ջրի երես դուրս կգա:

«Նրա կարծիքով՝ վերջին նշանակումները հուշում են, որ կառավարությունը կարծես թե ճիշտ չի գանահտում բանակում փոփոխությունների կարևորությունը՝ «պաշտոնների նշանակելով վարկաբեկված, ոչ պրոֆեսիոնալ անձանց»:

 

«Մեր անկախության հռչակագիրը բռնաբարված է, Լեռնային Ղարաբաղը միտումնավոր անջատված է Հայաստանից… Մեր բոլոր փաստաթղթերը պետք է համապատասխանեին այդ հռչակագրին: Ազգային հռչակագիրը բռնաբարելու համար երեք նախագահներն էլ մեղավոր են, նրանք եղել են Գլխավոր հրամանատար և մասնատել են երկիրը. սա տրիբունալի խնդիր է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

https://www.1in.am/2482899.html

Be the first to comment on "Ազգային դավաճանություն է․ Անկախության հռչակագիրը բռնաբարելու համար մեղավոր են երեք նախագահները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ