Գրիպի սեզոնը բացվել է. Հայաստանում գրանցվել է H1N1-ի 10 դեպք 24 դեկտեմբերի, 2018 14:10

 

Հայաստանում վերջին 2 շաբաթներին գրանցվել է A H1N1-ի 10 դեպք, որը ժողովուրդը «խոզի գրիպ» է անվանում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

 

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում այս պահին այս վիրուսի բարդություններով հիվանդներ չկան. H1N1-ով հիվանդների մեծամասնությունը երեխաներ են, որոնք, սակայն, հիվանդությունը բավականին թեթեւ են տարել եւ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել:

 

Մասնագետը նշեց, որ А H1N1-ից բացի, հիմա Հայաստանում գրանցվում են նաեւ այլ վիրուսներ. հիմնականում ՍՇՎ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռեսպիրատոր-սինտիցիալ վիրուսներ եւ այլն: Դրանք հանդիպում են բոլոր տարիքի մարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում:

 

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից անցկացվող ամենօրյա մոնիթորինգի տվյալներով՝ հիմա շարունակում է աճել գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացությունը, քանի որ այս հիվանդությունների սեզոնը բարձրակետին է:

 

Անցյալ տարի նույն ժամանակահատվածի համեմատ՝ այժմ հիվանդացությունը մոտ 1,4 անգամ բարձր է: Սակայն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունը 2 անգամ ցածր է:

Հիշեցնենք, որ H1N1- ը A- ի վիրուսի ենթատիպ է, որը կարող է հիվանդություն առաջացնել թե մարդկանց, թե կենդանիների մոտ: 2009 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հայտարարեց A (H1N1 / 09) գրիպի պանդեմիայի մասին, որը տեւեց մինչեւ 2010 թվականը: Պանդեմիայի ընթացքում հայտնաբերվել էր առնվազն 221,829 դեպք եւ 1906 մահվան դեպք:

 

Այսօր H1N1-ն արդեն այդքան վտանգավոր չի, ինչպես 10 տարի առաջ եւ իրենից սովորական սեզոնային գրիպ է ներկայացնում, որից կարելի է պաշտպանվել պատվաստանյութով եւ անվտանգության կյանոնների պահպանմամբ. աշխատեք չշփվել հիվանդ մարդկանց հետ, հաճախ օդափոխեք տարածքը եւ լվացեք ձեռքերը:

 

 

https://med.news.am/arm/news/20555/%C2%A0gripi-sezony-bacvel-e-hayastanum-grancvel-e-h1n1-i-10-depq.html

Be the first to comment on "Գրիպի սեզոնը բացվել է. Հայաստանում գրանցվել է H1N1-ի 10 դեպք 24 դեկտեմբերի, 2018 14:10"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ