Ինչքան ուզեցին, այնքան չխփեցին կամ ասք ՀՀԿ-ի պարտության մասին

 

Դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները սառը ցնցուղ էին շատ-շատերի համար, այդ թվում շուրջ 19 տարվա իշխանություն  ՀՀԿ-ի համար: Եթե անցած 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում ՀՀԿ-ն ինչքան ուզել, այնքան  խփել էր՝ հավաքելով 770 հազար  441 ձայն, ապա այս տարի նա կարողացավ հավաքել ընդամենը 59  հազար 068 ձայն, գրեթե 13 անգամ քիչ նախորդ ռեկորդային արդյունքից:

2017 թ-ին ՀՀԿ-ն ամենաշատ ձայները հավաքել էր Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում՝ 85 հազար 707:

Այս ընտրություններում ՀՀԿ-ն Լոռու մարզում հավաքել է երկրորդ ամենաշատ ձայները, բայց այս անգամ գրեթե 9 անգամ քիչ նախորդ արդյունքից՝ 7 961 քվե:

 

Ռեյտինգայիններից այստեղ առաջադրվել էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը, նախկին մարզպետ Արթուր Նալբադյանը:

2017 թվականին թիվ 5 ընտրատեղամասն ընդգրկող Արարատի մարզում ՀՀԿ-ն հավաքել էր 78 հազար 439 ձայն շնորհիվ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Մուրադ Մուրադյանի, Ալիկ Սարգսյանի:

Այս ընտրություններում Արարատի մարզը ՀՀԿ-ին բերեց ընդամենը 7148 ձայն:
Մարզում որպես ռեյտինգային թեկանծու առաջադրվել էր պատգավոր Մուրադ Մուրադյանը:

 

Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ն կարողացել էր հավաքել 69 հազար 198 ձայն: Այստեղ առաջադրված էր ձայներ բերող ՀՀԿ ծանր հրետանի Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև պատգամավորներ Արայիկ Հովհաննիսյանը և Ալեքսանյանի ազգական Կորյուն Նահապետյանը:
2018 թվականին ընտրատարածքը ՀՀԿ-ին բերեց ընդամենը 4548 ձայն, ռեյտինգային թեկնածուներից այստեղ առաջադրվել էր պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը:

2017 թվականին Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքը ևս ՀՀԿ-ին լուրջ ձայներ բերեց 68 հազար 162: 
Այստեղ առաջադրվել էին ոչ պակաս ծանր հրետանիներ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը, Ալեքսան Պետրոսյանը, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը:

 

Այս ընտրություններում Արմավիրի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց հավաքելով 2655 ձայն: Նախկին ծանր հրետանու փոխարեն այս ընտրություններում ռեյտինգայիններից առաջադրվել էր կարկառուն հհկ-ական նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում անցած ընտրություններին ՀՀԿ-ն թեժ մրցում էր ոչ միայն մնացած ուժերի դեմ, այլև ինքն իր մեջ: Այստեղ ռեյտինգային թեկնածուներից առաջադրվել էին Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակ, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը, Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: ՀՀԿ-ն այստեղ հավաքեց 
57 հազար 600 ձայն:

 

Այս ընտրություններում ընտրատարածքը ՀՀԿ-ին բերեց 8367 ձայն: Ռեյտինգային թեկնածուներից առաջադրվել էին Վիգեն Սարգսյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Արման Սահակյանը, Արտաշես Գեղամյանը, ովքեր, սակայն, չկարողացան ապահովել անհրաժեշտ ձայները:

ՀՀԿ-ական մարզ համարվող Սյունիքն անցած  ընտրություններին կուսակցությանը բերեց 58 հազար 137 ձայն, ռեյտինգային թեկնածուներից այստեղ առաջդրվել էին մարզպետ Վահե Հակոբյանը, պատգամավոր Աշոտ Արսենյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Այս ընտրություններում ՀՀԿ-ն Սյունիքում խայտառակ պարտություն կրեց հավաքելով 2907 ձայն: Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էին պատգամավոր Շուշան Պետրոսյանը և Մենուա Հարությունյանը:

 

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

http://www.zham.am/?p=30891&l=am

 

Be the first to comment on "Ինչքան ուզեցին, այնքան չխփեցին կամ ասք ՀՀԿ-ի պարտության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ