Դանիել Քրեյգը չարաշահել է պլաստիկ վիրաբուժական ծառայություններն ու անճանաչելի է դարձել

 

49-ամյա դերասան Դանիել Քրեյգը տարօրինակ տեսքով է ներկայացել Բրիտանական կինոակադեմիայի BAFTA մրցանակաբաշխությանը: Նրա դեմքը փոխված և շատ  այտուցված է եղել, ինչն էլ երկրպագուներին առիթ է տվել ենթադրելու, որ դերասանը  չարաշահել է պլաստիկ վիրաբուժական ծառայությունները:

Համացանցում դերասանի արտաքինի շուրջ քննարկումներն  այնքան մեծ տարածում են գտել, որ որոշ թղթակիցներ խնդրել են  պլաստիկ վիրաբույժներին՝ ուսումնասիրել Քրեյգի լուսանկարներն ու ասել, թե ինչ է տեղի ունեցել նրա հետ:

 

Մի քանի մասնագետներ համաձայնել են մեկնաբանել: Նրանց ընդհանրացված կարծիքով՝ Քրեյգը դեմքի վերևի  և ներքևի հատվածներում բոտոքս ներարկումներ է արել : Նա չարաշահել է այս միջոցը՝ ջանալով վերացնել նաև այտերի վրայի կնճիռները:

Մասնագետների կարծիքով՝ դերասանը ձգել է աչքերի հատվածի մաշկը՝ դիմելով բլեֆարոպլաստիկայի: Այս մեթոդից հետո երկար ժամանակ է պետք վերականգնվելու համար, սակայն Քրեյգը  չի սպասել  և մասնակցել է միջոցառմանը, որտեղ էլ նրան լուսանկարել են:

Մասնագետների բացահայտումներից հետո   Դանիել Քրեյգին շատերն  սկսել են անվանել «Պլաստմասե տղամարդ»:

Be the first to comment on "Դանիել Քրեյգը չարաշահել է պլաստիկ վիրաբուժական ծառայություններն ու անճանաչելի է դարձել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ