Ջիհադիստները քիմիական հարձակում են ծրագրել Լոնդոնի մետրոյում. լրատվամիջոցներ

 

Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական հետախուզությունը պարզել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրել է քիմիական հարձակում իրագործել Լոնդոնում:

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ջիհադիստների ծրագրերի մասին հայտնի է  դարձել ԻՊ բարձրաստիճան անդամների միջև հեռախոսազրույցի ձայնագրությունից:

Այժմ իշխանությունները կարծում են, որ Մեծ Բրիտանիայում ԻՊ-ի կողմից քիմիական հարձակում իրագործելու հավանականությունը 25%-ից հասել է 50%-ի:

Ամենահավանական տարբերակն այն է, որ Լոնդոնի մետրոյում քլորին պարունակող ռումբ կպայթեցվի, ինչը կարող է դառնալ մոտ հարյուր մարդու մահվան պատճառ:

Հայտնի է, որ այժմ բրիտանական իշխանություններն ակտիվորեն մշակում են նման  հարձակումները կանխելու, ինչպես նաև հարձակման դեպքում արդյունավետ քայլեր կիրառելու վերաբերյալ ծրագրեր:

https://www.tert.am/am/news/2018/12/10/attack/2868723

 

Be the first to comment on "Ջիհադիստները քիմիական հարձակում են ծրագրել Լոնդոնի մետրոյում. լրատվամիջոցներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ