«Քսանամյա մսաղացից դուրս եկանք մեր համառության շնորհիվ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ուժը հաղթում է: Բռնապետության ուժը փոխանակ գլխահակ հեռանալու, մասնակցեց ընտրություններին՝ առանց իրականության հետ հաշվի նստելու: Բոլորը չէ, որ կարող են ուժեղ լինել:

ՀՀԿ-ն իր քայլով ապացուցեց, թե որքան սնանկ է: Ինքն իրեն ապացուցեց, քանի որ մենք գիտեինք այդ մասին: Շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պատմական պահի առիթով:

Մենք քսանամյա մսաղացից դուրս եկանք մեր համառության շնորհիվ, մեր դիմացկունության, մեր աննկունության շնորհիվ: Սա մեր բոլորի մեծագույն ձեռքբերումն է՝ վերջին քսան տարում»:

 

https://mamul.am/am/news/139386/%C2%AB%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%B4%D5%BD%D5%A1%D5%B2%D5%A1%D6%81%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D6%84-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%AB%D5%BE%C2%BB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Քսանամյա մսաղացից դուրս եկանք մեր համառության շնորհիվ». Կարինե Հարությունյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ