Ամուսնական ինստիտուտը խարխլվել է…Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով.

«Ամուսնական ինստիտուտը խարխլվել է… ես ցավով ականատես եմ լինում իմ միջավայրում բազում բաժանությունների կամ որ ավելի վատ է, անսեր միջավայրում ագրեսիվ, չհասկացված ու իրար մի կերպ տարիներով դիմացող մարդկանց «ճեղքված» հարաբերությունների եւ այդ նույն միջավայրում մեծացած տրավմաներով երեխաներին, որոնք հետո ամբողջ կյանքում փորձում են քանդել ներսի քարկապերը (… իսկ առողջ երեխան առողջ հասարակության հիմքն է):

 

Ըստ ձեզ՝ ինչպե՞ս անել, որ ընտանիքներն առողջանան, ո՞րն է այդ «հիվանդության» պատճառ, լավ, ինչպե՞ս անել, որ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ չդիմանա կինը (կամ տղամարդը)…

 

Գրեք, սիրով կկարդամ ոչ միայն ես, այլեւ իմ բոլոր հետեւորդները։ Գուցե մեկը գտնի այստեղ իր հարցերի պատասխանը։

Հ.Գ. Ինքս սիրով կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին»:

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

http://asekose.am/hy_AM/news/6/274067-amousnakan-institoute-xarxlvel-enazeni-hovhannisyan.html

Be the first to comment on "Ամուսնական ինստիտուտը խարխլվել է…Նազենի Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ