Հայաստանում կարտադրվի կենցաղային տեխնիկա. գործարանի բացումն այսօր էր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը:

Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին:

 

Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանում կարտադրվի կենցաղային տեխնիկա. գործարանի բացումն այսօր էր

Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա:

Ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրները:

 

https://mamul.am/am/news/139061/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B6%D6%81%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%A7%D6%80

 

Be the first to comment on "Հայաստանում կարտադրվի կենցաղային տեխնիկա. գործարանի բացումն այսօր էր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ