Հաստատվել է քաղցկեղածին մթերքների ցանկը

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Երկիր մոլորակի յուրաքանչյուր 6-րդ բնակիչը մահանում է քաղցկեղից: 2018 թվականին այդ  հիվանդությունից մահացել է 9.6 միլիոն մարդ: Քաղցկեղով հիվանդանալու դեպքերի մոտ մեկ երրորդը, ըստ բժիշկների, սխալ սնվելու հետևանք է: Ահա այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը:

Առաջին տեղում, իհարկե, շաքարն է և շաքարի արհեստական փոխարինիչները: Շաքարի չարաշահումը կարող է հանգեցնել էնդոկրին, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը, նպաստել ճարպակալմանը: Շաքարը նաև թթվածնի պես սնուցում է չարորակ նորագոյացությունները, քանի որ պարունակում է արագ ներծծվող գլիկոգեն, որը պոլիսախարիդ (ածխաջուր) է՝ գլյուկոզայի պոլիմերացման արդյունք: Հենց դրա հաշվին էլ քաղցկեղածին բջիջներն արագ բազմանում են: Մյուսը՝  ֆրուկտոզայի բիոֆոսֆատն է, որն ակտիվացնում է RAS գեների կողմից արտադրվող հատուկ սպիտակուցները: Դրանք ևս նպաստում են քաղցկեղածին բջիջների աճին:

 

Բոլոր մսային կիսաֆաբրիկատները պարունակում են  առողջության համար վտանգավոր կոնսերվանտներ, մեծ քանակությամբ աղ և քիմիական նյութեր: Այդ մթերքների չարաշահումը կարող է հանգեցնել նաև կրծքագեղձի քաղցկեղի:  Պետք է սահմանափակել նաև կարմիր միսը:  Փոխարենը՝ գիտնականներն ասում են՝  հաճախ սնվեք  թռչնի մսով և ձկնեղենով:

Յուղի ու ճարպի մեծ քանակությունը մոտ 100 անգամ արագացնում է չարորակ ուռուցքների ձևավորումն ու աճը: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները, երբ փորձեր են կատարել մկների վրա:

«Տրանսճարպերի՝ մարգարինի, հալած պանրի, չիպսերի, պոպկորնի, կենդանական ճարպ պարունակող այլ մթերքների հաճախակի օգտագործումը  հանգեցնում է խոլեստերինի բարձրացմանը, արյան ճնշման տատանումների, ճարպակալման, բջիջների անդառնալի մուտացիայի և չարորակ ուռուցքների  գոյացմանը»,- պնդում է  ուռուցքաբան Նատալյա Սուկորցևան:

 

Ֆրանսիացի և բրազիլացի գիտնականներն էլ պնդում են, թե կարևորը ճիշտ պատրաստելն է: Նրանց կարծիքով՝ Քաղցկեղի պատճառ կարող է դառնալ չափից ավելի ջերմային մշակման ենթարկված սնունդը՝ հացաբուլկեղենը, գազավորված հյութերը, կիսաֆաբրիկատներն ու վերամշակված մսամթերքը: Այդպիսի սնունդը «հարուստ է» ճարպերով, շաքարով, «աղքատ»՝ վիտամիններից ու բջջանյութից:

Ամեն դեպքում, գիտնականները համամիտ են, որ քաղցկեղի առաջացմանը նպաստում են սննդի սխալ ընտրությունը, վերամշակումն ու պատրաստման մեթոդները, ինչպես նաև բնապահպանական վիճակը, օդի աղտոտվածությունը, գենետիկ նախատրամադրվածությունը, կենսակերպը:

https://www.shantnews.am/news/view/223864.html

 

Be the first to comment on "Հաստատվել է քաղցկեղածին մթերքների ցանկը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ