Դատավոր Էդիկ Ավետիսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայցը:

 

Ավելի վաղ pastinfo.am-ը տեղեկացրել էր, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանիկողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

 

Հայցադիմումը դատարան է մուտք եղել նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ …»:

 

Դատավոր Էդիկ Ավետիսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

 

 

Be the first to comment on "Դատավոր Էդիկ Ավետիսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ