Քոչարյանն ասել է, թե տեղյակ չի եղել 0038 հրամանի տեքստին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես դատախազների մեղադրանքին հակափաստարկ՝ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ասել է, որ ծանոթ չի եղել պաշտպանության նախարարի 0038 գաղտնի հրամանի տեքստին: Այս մասին լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը: Հիշեցնենք, որ հենց այդ հրամանով էր 2008 թվականի հայտնի դեպքերի ժամանակ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը բերվել զորանոցային վիճակի:

 

Լրագրողները Արամ Օրբելյանից հետաքրքրվեցին՝ ո՞րն էր Ռոբերտ Քոչարյանի հակափաստարկը դատախազների մեղադրանքների վերաբերյալ:

 

«Հակափաստարկը գաղտնի հրամանի հետ կապված իր դիրքորոշումն է, որը մի քանի անգամ քննարկվել է: Ինքը գաղտնի հրամանին ծանոթ չէ, գաղտնի հրամանի զուտ տեքստի մասին տեղյակ չէ: Նախարարները որպես կանոն իրենց հրամանները չեն ուղարկում նախագահին ընթերցելու համար, որովհետև եթե բոլոր նախարարներն ուղարկեն իրենց բոլոր հրամանները, նույնիսկ եթե միայն ուժային նախպարարներն ուղարկեն, նախագահն ուրիշ որևէ գործառույթ չի կարող իրականացնել»,- ասաց Օրբելյանը:

 

Հարցին, թե այսինքն՝ Քոչարյանը դատարանում մեղքը բարդում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա՞, փաստաբանը պատասխանեց՝ ոչ:

“Ոչ, որևէ մեկի վրա բարդման գործընթաց տեղի չի ունենում: Պարզապես նախարարների բոլոր հրամանները ամբողջովին չի կարող տեսնել նախագահը”:

Նա նշեց, որ պնդումը, թե բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներին, դա ընդամենը քննչական մարմինների պնդումն է:

Քոչարյանն ասել է, թե տեղյակ չի եղել 0038 հրամանի տեքստին

 

Be the first to comment on "Քոչարյանն ասել է, թե տեղյակ չի եղել 0038 հրամանի տեքստին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ