Հանրապետության հրապարակում տեղադրվում է 35 մետր բարձրությամբ նոր տոնածառ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանում նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

 

«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով»,- գրել է նա:

 

http://www.armenpress.am/arm/news/956676.html

 

Be the first to comment on "Հանրապետության հրապարակում տեղադրվում է 35 մետր բարձրությամբ նոր տոնածառ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ