Հայտնի օլիգարխ Լֆիկ Սամոն, ի պաշտպանություն «Իմ քայլը» դաշինքի, նոր «Վարչապետ» օղի է բաց թողել. Տեսանյութ. Լուսանկար

 

Նախկին ՀՀԿ-ական, իսկ այսօր ՔՊ-ական օլիգարխ Լֆիկ Սամոն հավատարիմ մնալով իր կյանքի գլխավոր կրեդոյին, որը կարճ բնութագրվում է` «ով էշ, ես փալան» հայտնի կարգախոսով, ամեն օր փորձում է զարմացնել իր «նորարարություններով»: Տևական ժամանակ առաջ սույն անձնավորությունը «Դուխով» օղի էր բաց թողել` մեկ կրակոցով փորձելով երկու նապաստակ սպանել՝ դուր գալ Փաինյանին և մեծ շահույթներ ստանալ:

Եվ ահա այս ընտրություններից առաջ պարզ դարձավ, որ Ալեքսանյանը ոչ միայն իր նոր ՔՊ-ական տերերին է օգնում այս նախընտրական արշավում, այլ նաև դրա հետ համատեղել է և «Վարչապետ» անվամբ նոր օղիներ է սկսել արտադրել: Հավանաբար, «Դուխով»-ի ակցիան ոչ միայն իրեն էր դուր եկել, և նա որոշել է կանգ չառնել և նոր «կրեատիվ» գաղափարներով հանդես գալ:

Եթե այդպես շարունակվի, ապա հավանաբար, 4-5 տարի անց նա կարող է ՔՊ- ի ցուցակով էլ հանդես գալ ընտրություններին: Մանավանդ, որ արդեն Փաշինյանի մակարդակով հայտարարված է, որ իր պաշտոնավարմամբ արդեն օլիգարխները երկրից անհետացել են, վերափոխվել և դարձել են խոշոր ձեռնարկատերեր:

Իսկ դա նշանակում է, որ չի բացառվում, որ ոչ շատ հեռու ապագայում մենք արդեն «խոշոր ձեռնարկատեր» Լֆիկին կրկին կարող ենք տեսնել ԱԺ-ում՝ Փաշինյանի կողմնակիցների շարքում:
Մանավանդ, որ նախկինում էլ, Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է , որ «Նիկոլն իրենց ախպերնա, ուղղակի հրապարակավ չի ուզում դրա մասին խոստովանի»:

Դավիթ Մկրտչյան

http://www.zham.am/?p=30166&l=am

Be the first to comment on "Հայտնի օլիգարխ Լֆիկ Սամոն, ի պաշտպանություն «Իմ քայլը» դաշինքի, նոր «Վարչապետ» օղի է բաց թողել. Տեսանյութ. Լուսանկար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ