Հայ-ադրբեջանական դաշի՞նք. Ինչ տարբերակներ են քննարկվում

 

Երեւանում Լազարեւյան ակումբի առաջին նիստում քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը խոսել է Իրանի շուրջ հնարավոր զարգացումների մասին: Նրա խոսքով՝ լուծման տարբերակներից մեկը կարող է լինել Իրանի բաժանումը 7 մասի, մի մասը կկոչվի Ադրբեջան: «Այս տարբերակը չի կարող չառնչվել Ադրբեջանին եւ Ղարաբաղին», ասել է նա:

 

Տարասովն ավելի վաղ իր մի շարք հրապարակումներում անդրադարձել է Իրանի ուղղությամբ զարգացումներին, այդ համատեքստում նշելով նաեւ, որ Ադրբեջանի ու Հայաստանի համար առաջիկայում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, եւ այս երկրները կարող են հայտնվել նույնիսկ շահերի նույն գոտում: Նա նշում է, որ Ղարաբաղի խնդիրը պետք է սառեցված մնա, նկատի առնելով նոր մարտահրավերները:

 

Նկատի է առնվում Իրանի հանդեպ ԱՄՆ կոշտ քաղաքականությունը: Հարավային Կովկասի երկրներ այցի ժամանակ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Իրանի շուրջ օղակը սեղմվելու է: Շատ քաղաքագետներ այն կարծիքին են, որ ԱՄՆ-ն մտադիր է իր այս քաղաքականության համար օգտագործել Հայաստանն ու Ադրբեջանը, թեեւ Բոլթոնի այցի ժամանակ նման հայտարարություններ չեն հնչել:

 

Բոլթոնի այցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի բացառում, որ ինչ որ զարգացումների դեպքում փակվի Իրանի հետ սահմանը, ինչը դարձավ շահարկումների առարկա, թեեւ ակնհայտ է, որ այդ զարգացումներն ունեն առավել լայն, աշխարհքաղաքական մասշտաբ:

 

Հայ-ադրբեջանական դաշի՞նք. Ինչ տարբերակներ են քննարկվում

Be the first to comment on "Հայ-ադրբեջանական դաշի՞նք. Ինչ տարբերակներ են քննարկվում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ