Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով. Փաշինյան

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում, սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով,- Քաջարանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Արմավիրում 475 հեկտար տարածք, Դիլիջանում՝ առողջարան կվերադարձվեն համայնքներին: Մենք քայլ առ քայլ ժողովրդից գողացվածը հետ ենք բերելու»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝Տարածքային և զարգացման նախա արդեն գրություններ է ուղարկել համայնքներին՝ հորդորելով դիմել դատարաններ և վերադարձնել այդ գույքը:
https://shabat.am/am/article/195504/Manvel-Grigoryanin-patkanogh-aveli-qan

Be the first to comment on "Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով. Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ