Պետք է հետ բերեք փողերը․ Փաշինյանը՝ բանակից փող գողացողներին

 

Մեր առաջնահերթությունը մեր բանակը վերստին տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձնելն է: Սա մեզ համար լինելու է բացարձակ առաջնահերթություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Подробнее: https://shabat.am/am/article/195264/Petq-e-het-bereq-poghery%E2%80%A4

 

«Բայց այդ փողերը տանողները չմտածեն, որ իրենց ասելու ենք ցտեսություն: Ես ուղիղ ասում եմ՝ հավաքեք, պետք է հետ բերեք փողերը: Առաջիկայում մեր բանակում մի քանի հարյուր միլիոն, եթե ոչ միլիարդ դոլար պետք է ներդրվի: Եվ այդ գումարների մի հսկայական մասը, այդ գողացվածները պետք է վերադարձվեն: Չվերադարձնեք կամավոր, կվերադարձնեք հարկադրաբար:

Ժողովրդով կգնանք յուրաքանչյուրի հետևից ու կոպեկ-կոպեք կստանանք»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանից ստացել են մի բանակ, որը համարվել է տարածաշրջանում ամենամարտունակը: «Նրանք իրենց կառավարման ժամանակ չեն ասել, որ մեր բանակն ամենամարտունակն է, որովհետև Սերժ Սարգսյանը 2016 թվականին ասաց, որ մեր բանակը կռվում է 1980-ական թվականների զենքով: Սա դավաճանության արդյունք է: Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի եղբայրը դառնա միլիոնատեր, իսկ մեր բանակը 80-ականների զենքերով կռվի:

 

Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը հարյուր միլիոնների ունեցվածք ունենա, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքով: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքը միլիոնատեր լինի, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքով»,- ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում հաստատված ոչ մի իշխանության դիրքորոշում ավելի ղարաբաղամետ և հայամետ չի եղել, որքան իրենցը: Подробнее: https://shabat.am/am/article/195264/Petq-e-het-bereq-poghery%E2%80%A4

 

«Փորձ կա ասելու, որ մենք ազատամարտը և ազատամարտիկներին որևէ կերպ անուշադրության ենք մատնում կամ նսեմացնում ենք նրանց վաստակը: Ուրիշ բան չեմ ասում՝ Սասուն Միքայելյանը ազատամարտի ամենավառ ներկայացուցիչներից է, և ի տարբերություն ոմանց, մենք առաջին իշխանությունն ենք, որ ազատամարտի որևէ կազմակերպություն չենք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ: Մենք բանակին չենք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։  Подробнее: https://shabat.am/am/article/195264/Petq-e-het-bereq-poghery%E2%80%A4

https://shabat.am/am/article/195264/Petq-e-het-bereq-poghery%E2%80%A4

Be the first to comment on "Պետք է հետ բերեք փողերը․ Փաշինյանը՝ բանակից փող գողացողներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ