Լևոն Բարսեղյանի դիպուկ պատասխանը Վիգեն Սարգսյանին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դուք հիմա հետեւողականորեն ավիրում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով»: Ասել է Վիգեն հազարապետը Նիկոլին:

Օղորմի մեռելներիդ տղա ջան, վատ օր չտեսնես. բա պտի ավիրենք կոռուպցիան էլ, պարտքերը սերունդների վրա կուտակելն էլ, տուշոնկեքի պահեստներն էլ, Մարտի 1-ի հանցագործներին թաքցնելն էլ, կաշառքով ընտրողներին ու ընտրությունները փչացնելն էլ, դպրոցները կոնցլագերի ինկուբատոր սարքելն էլ, բյուջեն սեփական բիզնեսների միջով լափելն էլ, հանցագործ բճերին պատգամավոր սարքելն էլ: Իստակ ավիրելու ենք, տարակույս չունենաս: Հակառակ դեպքում սերժիկներն էին մեզ ավիրելու, բան չէր մնացել: Առվի պռնկից հեռու խաղ արա, անուշ ախպեր, սայթաքես՝ շլփալու ես մեջը…

Ու հանրապետականի էս գիգանտին կես տարի պետք եղավ սա հասկանալու համար: Մյուս խելացին աշես վո՞վ է, հլը բլթցրեք՝ իմանանք»:

Լևոն Բարսեղյանի դիպուկ պատասխանը Վիգեն Սարգսյանին

Be the first to comment on "Լևոն Բարսեղյանի դիպուկ պատասխանը Վիգեն Սարգսյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ