Աշոտյանը չափերն արդեն անցնում է․տեսեք թե ինչ հայտարարություն է տարածել

Վարչապետը պետք է շնորհակալ լինի ՀՀԿ-ին, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով այն մասին, թե Ընտրական օրենսգրքի ընդունումը տապալելով ՀՀԿ-ն թույլ չտվեց միահեծան ձեւով անցկացնել օրինագիծը եւ փրկեց ժողովրդավարությունը: Եվ ահա, հենց ժողովրդավարությունը փրկելու համար էլ վարչապետը, ըստ ՀՀԿ փոխնախագահի, պետք է շնորհակալ լինի՝ ռազմավարական հեռանկարի առումով:

Վարչապետ Փաշինյանը ՀՀԿ-ին թերեւս իսկապես պետք է շնորհակալ լինի, բայց ոչ ժողովրդավարությունը փրկելու համար: Եթե Նիկոլ Փաշինյանը դներ ժողովրդավարությունը ոչնչացնելու խնդիր, ապա հազիվ թե ՀՀԿ-ն կարողանար փրկել այն:
Մյուս կողմից, ՀՀԿ-ն ինքը հայտնվեց անհարմար վիճակում, այդ թվում ԵԽԽՎ առաջ, որին փորձում էր համոզել, համենայն դեպս իր մի շարք ներկայացուցիչների ջանքով, թե Հայաստանում հաստատվել է միահեծան իշխանություն, եւ Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում՝ անում է:

Պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ, եւ ՀՀԿ-ն խորհրդարանում կարողանում է օրենքներ տապալել, «ժողովրդավարություն» փրկել: Եվ դրանից հետո, եթե ԵԽԽՎ որեւէ համազեկուցող, նույնիսկ այն կինը՝ ուկրաինուհին, խոսի Հայաստանում ժողովրդավարության սպառնալիքների մասին, կհայտնվի խիստ անհարմար վիճակում:

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ից պետք է թերեւս շնորհակալ լինի, բայց այլ բանի համար: Տապալելով Ընտրական օրենսգրքի ընդունումը, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին տվեց ընտրական «կոնտրաստի» թերեւս առավելագույն հնարավորություն:

Նախ, խոսքն իհարկե սեւ-սպիտակի խաղաքարտը նախընտրական շրջանում «մարտական պատրաստության» մակարդակի պահելու մասին է, որ իր քայլով արեց ՀՀԿ-ն նոր կառավարության համար:
Դրանից բացի, ռեյտինգային ընտրակարգը դիտարկվում է իբրեւ ընտրակեղծարարության կամ թաղային ռեսուրսի գործադրման վտանգավոր հնարավորություն: Իբրեւ փաստարկ ներկայացվում է 2017 թվականի ապրիլը: Եվ դա իհարկե իրավացի փաստարկ է, սակայն մի առանցքային վրիպումով: Բանն այն է, որ 2017 թվականի ապրիլին ռեյտինգային ընտրակարգը գործել է իշխող ուժի քաղաքական հովանու ներքո: Այստեղ է առանցքը՝ քաղաքական հովանին: Որովհետեւ, եթե այդ հովանին չկա, ռեյտինգային համակարգը առանձնապես սարսափելի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից կամ տարածվող հայացքից:

Ավելին, այդ դեպքում՝ երբ չկա քաղաքական հովանին եւ ընտրախախտման, ընտրական անօրինականության որեւէ երեւույթի հանդեպ գործում է իրավապահ համակարգը, ռեյտինգային համակարգը դառնում է «որսը բնից» դուրս բերելու միջոց:

Եթե նախորդ քաղաքական համակարգի, քաղաքական հովանավորչության պայմաններում ռեյտինգայինը ներդրվել էր այդ հովանու ներքո առավելագույնս անաղմուկ վերարտադրության նպատակով «ձայն քերելու» համար, ապա նոր քաղաքական իրողության պայմաններում, երբ իրավապահները չունեն օրինականությանը հետեւելու քաղաքական կաշկանդվածություն, ռեյտինգային համակարգը իրավապահների համար կարող է դառնալ «ընտրակեղծիք քերելու» միջոց՝ բավական է որեւէ մեկը փորձի ինքնադրսեւորվել ռեյտինգայինի «ամբողջ հմայքով», երբ կհայտնվի լուսարձակի տակ:

Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն լարեց թակարդը Փաշինյանի այն մրցակիցների համար, որոնց հույսը տեղային ռեսուրսի շարժն է:

Այդ հնարավորության համար Նիկոլ Փաշինյանն իսկապես պետք է շնորհակալ լինի ՀՀԿ-ին:

Իհարկե, տեսակետ կա, թե այդ շարժը նաեւ ՀՀԿ հույսն է: Իրականում սակայն ՀՀԿ-ն որեւէ հույս չունի, ընտրության հետ կապված, իսկ խոշոր հաշվով հույսը Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակն է, որը բարիկադները քանդելու իր մեթոդաբանությամբ ՀՀԿ հանդեպ կոշտ, արմատական տրամադրությունները կպահի մարգինալ ռեժիմում:

Աշոտյանը չափերն արդեն անցնում է․տեսեք թե ինչ հայտարարություն է տարածել

Be the first to comment on "Աշոտյանը չափերն արդեն անցնում է․տեսեք թե ինչ հայտարարություն է տարածել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ