Ավինյանի հայրը փորձում է «մաքրել» հետքերը. ինչո՞ւ հրաժարական չի տալիս փոխվարչապետը

Հետք պարբերականը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել, որը, ըստ էության՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքի մասին է: Ըստ տեղեկության, Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, և միայն համապատասխան վճարում կատարելուց հետո կարողացանք տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները:

«Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Ընկերությունը 2018 թվականին հայտ է ներկայացրել եւ մոտ 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նաեւ, այդ հիմնադրամի նախագահը օրերս նշանակվել է գյուղատնտեսության նախարար, եւ կարծիք կա, որ այդ նշանակման լոբբինգը արել է Տիգրան Ավինյանը: Դրամաշնորհը ստացվել է այն ժամանակ, երբ Ավինյանն արդեն զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Կան նաև տեղեկություններ, որ Ավինյանի թղթաբանությամբ զբաղվում է հենց նրա հայրը, ով այս օրերին ջանքեր է գործադրում «մաքրելու» որդուն այս աղմկահարույց պատմությունից: Եթե իր՝ մարիխուանա օգտագործելու վերաբերյալ տպագրված նյութի համար Ավինյանը միանգամից շտապեց դատական հայց ներկացնել լրատվամիջոցի դեմ, ապա այս բացահայտումից հետո փոխվարչապետը և նրա գրասենյակը քար լռություն են պահպանում: Պատճառն էլ հասկանալի է՝ փաստերն ավելի քան խոսուն են և Ավինյանին այլ ելք չի մնում, քան որդեգրել նախկին իշխանություններին բնորոշ վարքագիծը՝ անցնել փաստաթղթերը ոչնչացնելուն:

Ստացվում է՝ մի պարագայում, երբ թավշյա հեղափոխության առաջնորդները խոսում են կոռուպցիայի դեմ աննահանջ պայքարի, այդ պայքարում գրանցվող հաղթանակների մասին՝ Փաշինյանի թիմակից Ավինյանը հերթական արջի ծառայությունն է մատուցում վարչապետին: Անշուշտ, պատշաճ կերպով հասարակության առջև բացատրություն տալը նվազագույնն է ինչ կարող է անել փոխվարչապետը, ավելորդ է նաև ասել, որ Հայաստանում ձևավորված նոր իրավիճակը հուշում է, որ նման սկանդալից հետո Ավինյանը նաև հրաժարական պետք է ներկայացնի, հակառակ դեպքում՝ ստացվում է՝ երկրում իրավիճակ փոխվելու մասին բոլոր հայտարարություններն ընդամենը բաժակաճառի մակարդակի պնդումներ են:

Ավինյանի հայրը փորձում է «մաքրել» հետքերը. ինչո՞ւ հրաժարական չի տալիս փոխվարչապետը

Be the first to comment on "Ավինյանի հայրը փորձում է «մաքրել» հետքերը. ինչո՞ւ հրաժարական չի տալիս փոխվարչապետը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ