Ուշագրավ և համարձակ գրառում՝ Վիգեն Սարգսյանի մասին

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյանին ասելով,

որ արտաքին քաղաքականության մեջ առանցքային սխալներ է թույլ տվել այս կառավարությունը և մի քանի ամսում ավերել է այն, ինչը տասնամյակներով կառուցվել էր:

Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասկացանք Վիգենն ուզում է գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ «սիրո ու հանդուրժողականության» կանոններով դա նրանց թույլատրված է…

Բայց երբ Սերժիկի ժամկետանց քարտուղարուհին փորձում է խելք սովորեցնել,

կարծելով, թե բոլորս արդեն ամեն ինչ մոռացել ենք, բավական ծիծաղելի է…

Իսկ մեզ համար խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի քաղաքական հավակնությունները բավական շահեկան են նաև նոր ձևավորվող քաղաքական վերնախավին…

Չէ՞ որ ՀՀԿ-ին՝ սև-սպիտակ մթնոլորտում ևս մեկ անգամ մերժելը շատ ավելի դյուրին է,

քան նոր ու գաղափարական քաղաքական դաշտում ապագայի մասին բավանվիճելը։»

https://newstime.am/?p=37678

Be the first to comment on "Ուշագրավ և համարձակ գրառում՝ Վիգեն Սարգսյանի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ