Իրանը կարող է դառնալ Հայաստանի համար «թունավոր» գործընկեր. VOA Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/94334.html?fbclid=IwAR1jFIKgz6ekVUvqZMOtXAquYBBKEgVRHMq7XY5Z1pqrnY5tCMKO0gU73TU © factor.am

Իրանի հետ գործակցության սահմանափակումը կարող է դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների նախապայման, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան. «Կարծում եմ, Հայաստանում Բոլթոնն ասել է՝ եթե ցանկանում եք, որ Ամերիկան մնա ձեզ բարեկամ, պետք է սահմանափակեք հարաբերություններն Իրանի հետ»: Վերլուծաբանի խոսքով, Սպիտակ տան վարչակազմը որոշել է կոշտ մոտեցում ցուցաբերել Իրանի նկատմամբ՝ ստիպելով Թեհրանին հրաժարվել ներկայիս կործանարար քաղաքականությունից. «Հայաստանն անշուշտ միշտ կհամագործակցի Իրանի հետ, քանի որ նրանք հարեւանների են: Սակայն Հայաստանը չափից ավելի եռանդով էր աջակցում Իրանին դիվանագիտական եւ տնտեսական ոլորտներում»: Բոլթոնի կողմից Երեւանում ու Բաքվում բարձրացված մյիւս կարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, որը բխում է թե՛ հայկական եւ ադրբեջանական կողմերի եւ թե՛ Միացյալ Նահանգների շահերից: Խաղաղ գործընթացի առաջընթացի համատեքստում է Սթիվեն Բլանքը դիտարկում նաեւ ամերիկյան պաշտոնյայի հայտարարությունը Հայաստանին զենք վաճառելու հնարավորության վերաբերյալ:

Ջոն Բոլթոնի այցը Հայաստան որպես հնարավոր անհանգստության, սակայն նաեւ՝ նոր հույսի նշան է դիտարկում Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Ողջունելով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը՝ Բոլթոնը միաժամանակ կոչ արեց խթանել ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ սահմանափակել հարաբերությունները Թեհրանի հետ. «Մենք տեսանք, որ Արցախի կարգավորմանն ավելանում է եւս մի շերտ՝ Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-ի ջանքերը»: Համբարյանի խոսքով, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը գործադրելու է բոլոր ջանքերը՝ որպեսզի Հայաստանն անտեղի չտուժի ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող երկրների դեմ հնարավոր պատժամիջոցների արդյունքում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա այն հնարավոր է միայն ժողովրդավար գործընթացի արդյունքում, համոզված է Արամ Համբարյանը. «Եթե առաջընթացը ձեռք բերվի ժողովրդավար, խաղաղ բանակցություններով, ապա շատ լավ, սակայն, եթե խոսքը գնում է մադրիդյան սկզբունքների մասին, որոնք պահանջում են տարածքային զիջումներ Ադրբեջանի ընդհանուր խոստումների դիմաց, ապա դա անհեռանկարային է»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորությանը, Հայ դատի վաշինգտոնի գրասենյակի ղեկավարն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներին որեւէ օրենք չի արգելում զենք վաճառել Հայաստանին, մինչդեռ, 907 բանաձեւն արգելում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին: Սակայն, ավելացնում է Համբարյանը, այս ոլորտում պետք է շատ զգույշ գործել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/94334.html?fbclid=IwAR1jFIKgz6ekVUvqZMOtXAquYBBKEgVRHMq7XY5Z1pqrnY5tCMKO0gU73TU

© factor.am

Be the first to comment on "Իրանը կարող է դառնալ Հայաստանի համար «թունավոր» գործընկեր. VOA Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/94334.html?fbclid=IwAR1jFIKgz6ekVUvqZMOtXAquYBBKEgVRHMq7XY5Z1pqrnY5tCMKO0gU73TU © factor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ