Ինչո՞ւ են գազալցակայանների շատ սեփականատերեր վաճառում իրենց ունեցվածքը. «Ժողովուրդ» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/94328.html?fbclid=IwAR0FSfJqID4SOgGndVLAp7KyK06-XOckx2fayEieYZrK7Qc_UYckrVwrgSU © factor.am

Հատկապես մարզերում գործող գազալցակայանների շատ սեփականատերեր վաճառքի են հանել իրենց ունեցվածքը: Պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է, երբ այս տարվա հունվարի 1-ից սկսած սեղմված գազի 1000 խմ-ի ակցիզային հարկը 8300 դրամից դարձավ  25 հազար դրամ:

Ու հիմա սեփականատերերը պնդում են, որ դա այլևս շահութաբեր բիզնես չէ: Մյուս կողմից նրանց առաջ նոր խնդիրներ են ծառացել. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պարտադրում է գազալցակայանների սեփականատերերին բարձրորակ զուգարաններ կառուցել, դրանք սահմանված չափանիշներով շահագործել: Հայաստանի միջպետական ճանապարհներին հասարակական զուգարաններ չկան: Իսկ եթե կան, ապա գտնվում են խիստ անմխիթար և հակահիգիենիկ վիճակում, որից օգտվելն ուղղակի հակացուցված է: Ու հիմա շատերը որոշել են այդ խնդիրներից զերծ մնալու համար պարզապես վաճառել ունեցվածքը: Նշենք, որ վաճառքի համար նախատեսված ինտերնետային կայքերը հիմա հեղեղված են նման հայտարարություններով:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/94328.html?fbclid=IwAR0FSfJqID4SOgGndVLAp7KyK06-XOckx2fayEieYZrK7Qc_UYckrVwrgSU

© factor.am

Be the first to comment on "Ինչո՞ւ են գազալցակայանների շատ սեփականատերեր վաճառում իրենց ունեցվածքը. «Ժողովուրդ» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/94328.html?fbclid=IwAR0FSfJqID4SOgGndVLAp7KyK06-XOckx2fayEieYZrK7Qc_UYckrVwrgSU © factor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ