«Նրա մասին չեն թnղել խnսել, քանի որ նա այդպես էլ չանցшվ երկրшպահ Մшնվելի թրի տակnվ». Կшրեն Հովհшննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արայիկ Խանդոյան, ինձ համար ավելի ընդունելի Միայնակ Գայլ…Միայնակ Գայլը 17 տարեկանից իրեն նվիրեց Հայրենիքի պաշտպանությանը և ոչ միայն իրեն, այլ նաև եղբայրներին: Նա բազմաթիվ հերոսական դրվագների հեղինակ է, ցավոք նրա մասին չեն թողել խոսել, քանի որ նա այդպես էլ չանցավ երկրապահ Մանվելի թրի տակով:

Միայնակ Գայլը հրադադարի հաստատումից հետո չդադարեց պայքարել հանուն իր երկրի բարօրության, նա անգամ իրեն տրված բոլոր պարգևները վերադարձրեց Բաղրամյան 26` ի նշան բողոքի: Միայնակ Գայլին մարդիկ կա, որ դեռ անվանում են ահաբեկիչ, քանի որ հանդգնել էր Բերձորում իր ու իր զինակից ընկերներին ծեծելու հրաման տվածների իշխանության դեմ գնալ հենց իրենց ոճով…Հիշատակդ միշտ վառ մնա, սիրելի Միայնակ Գայլ…»:

Հիշեցնենք, որ երեկ, 47 տարեկան հասակում, սրտի կաթվածից մահացել է Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ):
Աղբյուրը՝ https://aybnews.su/?p=27512

Be the first to comment on "«Նրա մասին չեն թnղել խnսել, քանի որ նա այդպես էլ չանցшվ երկրшպահ Մшնվելի թրի տակnվ». Կшրեն Հովհшննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ