Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ «Ազնավուր» կենտրոնի. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Instagram»-ի իր միկրոբլոգում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել՝ Երևանում գտնվող «Ազնավուր» կենտրոն այցելությունից հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահը Երևանի «Ազնավուր» կենտրոնից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երեւանում:

Դա կլիներ հանդիպում իր թանկագին Հայաստանի, նաև ֆրանսերեն լեզվի հետ: Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ մշակութային այս վայրի»,- գրել է Մակրոնը:

Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ «Ազնավուր» կենտրոնի. Էմանուել Մակրոն

Be the first to comment on "Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ «Ազնավուր» կենտրոնի. Էմանուել Մակրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ