Իրավապահների հատուկ գործողությունը

Երկուշաբթի ՀՀԿ խմբակցությունը սկսեց փլուզվել: ՀՀԿ մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, հիմնականում ոչ «քաղաքական թեւից», հայտարարեցին, որ միանում են դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Փլուզումը շարունակվեց հետագա օրերին:

Մինչ այդ, տեղի էին ունեցել նշանակալի իրադարձություններ: Շաբաթ՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան ԱԺ նախկին պատգամավորների մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ, որի արդյունքում մեկը սպանել էր մյուսին ու ինքնասպան եղել 4 միլիոն դոլար պարտքի ու գույքային վեճի համար: Իսկ կիրակի օրը ձերբակալվել էր խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը, ում մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Մայրապետյանին ներկայացված մեղադրանքի մասով տեղեկությունները սուղ են, չկան սովորական դարձած «արտահոսքերը» մամուլում: Մայրապետյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի «գանձապահը» եւ չի բացառվում, որ գործը կապված լինի հենց երկրորդ նախագահի հետ: Մասնավորապես, աղմկահարույց գաղտնալսման հրապարակումից հետո տված ասուլիսում ԱԱԾ պետն անդրադարձել էր Քոչարյանի սեփականությանը. «Փաստերով կխոսենք և կասենք ով ինչ ունի:

Կհրապարակենք ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ստացած ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք, այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ-տաս օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը գնում է հարյուր միլիոնավոր դոլարների մասին»:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:

Be the first to comment on "Իրավապահների հատուկ գործողությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ