Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը վրեժխնդրություն էր. ՀՀԿ-ն այլևս միատարր ուժ չէ. քննարկում «Առաջինում»

Ընտրական նոր օրենսգրքով, որը մեծ հավանականությամբ կարող է ընդունվել մինչև դեկտեմբերի արտահերթ ընտրություն, նախատեսվում է իջեցնել անցողիկ շեմն ու նաև խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության, այսպես ասած, թվաքանակը հասցնել չորս ուժի: Դա նշանակում է, որ եթե կան ուժեր, որոնք չեն հաղթահարել անգամ անցողիկ շեմը, ապա միևնույն է՝ լավագույն արդյունք ցույց տվողները կանցնեն խորհրդարան, եթե, օրինակ, անցողիկը հաղթահարել է ընդամենը երկու ուժ:Բայց սա չէ, այնուամենայնիվ գլխավորը։ Դեկտեմբերին ընդառաջ, առանցքային հարցը, իհարկե, զուտ ընտրական գործընթացի օրինականության եղած մակարդակն ապահովելն ու Երևանի ավագանու արտահերթ ընտրության, այսպես ասած, համապետական մասշտաբի կազմակերպական որակ երաշխավորելն է՝ ներառյալ, իհարկե, մրցակցային միջավայրի ապահովումը: Վերջին հաշվով, խորհրդարանի ընտրությանը պետք է մի կողմից՝ անվիճելի լինի օրինականությունը, մյուս կողմից՝ ապահովվի պայքարի քաղաքական բովանդակությունը: Կհաջողվի՞ արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններում պահել այդ նշաձողը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանը մասնակցեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Վարչապետն այսօր ԱԺ-ում հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի, ՀՀԿ խմբակցության հետ: Ալեն Սիմոնյանն անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյո՞ք հայտնի դեպքերից հետո որոշակի բարդություն է առաջացել ՀՅԴ-ի հետ փոխհարաբերություններում, պատասխանեց, որ որևիցե ուժի հետ փոխհարաբերություններում բարդություններ չեն առաջացել: «Նրանք ինչ անում են, իրենք իրենց են անում: Ժողովրդին խաբելը կամ փորձելը ծածկադմփոց անել ինչ-որ քայլ, շատ վատ է ավարտվում: Ժամանակները փոխվել են, այլ հարց է, որ որոշ պատգամավորներ դա չեն հասկացել, ես չեմ ցանկանում դա վերագրել մի ամբողջ քաղաքական ուժի»:

Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ հոկտեմբերի 2-ին կանոնակարգ օրենքի փոփոխության վերաբերյալ նախագիծ ընդունելը սադրանքն էր ՀՀԿ-ի կողմից. «Ըստ իս՝ դա վրեժխնդրություն էր՝ կապված Երևանի ավագանու ընտրություների հետ: Նրանք չէին պատկերացնում, որ այդքան շատ քվե կստանանք»:

Ա. Սիմոնյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն այլևս միատարր ուժ չէ, ՀՀԿ խմբակցությունը մասնատված է, փորձում է վերակենդանաբալ, բայց ավելի խոր ճգնաժամի մեջ է գցում ինքն իրեն:

Վ. Էնֆիաջյանն ընդգծեց, որ մենք մի ազգ ենք և չպետք է այնպիսի քայլեր անենք, որոնք կուրախացնեն հարևան երկրին: Նրա խոսքով՝ նոր Հայաստանում պետք է կայանա ներքին կուսակցական ժողովրդավարությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.1in.am/2441118.html

Be the first to comment on "Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը վրեժխնդրություն էր. ՀՀԿ-ն այլևս միատարր ուժ չէ. քննարկում «Առաջինում»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ