Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի եւ կնպաստի հայերենի ու ֆրանսերենի տարածմանը, ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ եւ բազամակողմ ձեւաչափով Հայաստանի համագործակցությանը եւ միջազգային հեղինակության բարձրացմանը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը:

Մեկնաբանելով այսօր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ արված իր հայտարարությունը, թե հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության, վարչապետ Փաշինյանն ասել է, որ կառավարության գլխավոր խնդիրն է լինելու ստեղծել հնարավորություններ եւ այդ հնարավորությունները դարձնել իրական, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել:

«Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան եւ կստեղծվեն եւ կուժեղանան: Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի եւ որեւէ կասկած չկա, որ այդպես էլ կա, ամեն ինչ վկայում է դրա մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդրին եւ այդ հարցը Ֆրանկոֆոն երկրների ղեկավարների ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ քննարկելու անհրաժեշտության մասին հարցին, վարչապետն ասել , որ դրա անհրաժեշտությունը չկա:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբեր ամսին:

https://www.1in.am/2441145.html

Be the first to comment on "Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի. Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ