Միայնակ գայլի պաշտպանը չի բացառում, որ ապացույցներ գտնվեն նրան մահվան հասցնելու հետ կապված. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/89737.html © factor.am

Ռուսաստանում գտնվող Արայիկ Խանդոյանի մայրը ոչինչ չգիտի որդու մահվան մասին։ Նա Ռուսաստան է մեկնել մյուս որդու մոտ, որը վատառողջ է և խնամքի կարիք ունի: «Զանգեցին Ռիմա մայրիկին, ասացին՝ իբրև թե Արարատն է վատ զգում իրեն, որ շուտ վերադառնա»,- «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Վարուժանը «Սասնա ծռերի» խմբում երկու տարի առաջ Արայիկ Խանդոյանի հետ ՊՊԾ գունդը, իր բառերով, ազատագրածներից մեկն է։ Ըստ նրա, Միայնակ գայլը վերջին երկու տարում բանտային պայմաններում բազմաթիվ բռնությունների է ենթարկվել և նրա առողջությունը քայքայվել է։ «

Չմոռանանք, որ Արայիկ Խանդոյանը 19 անգամ վիրավորվել է, բազմաթիվ անգամ կոնտուզիաներ է տարել, վերջին երկու տարվա բանտային կյանքը, դրան գումարած դատարանի նկուղում 15 ոստիկանների դաժան ծեծը գումարտակի հրամանատարի գլխավորությամբ, որն ի դեպ, շարունակում է ծառայել»,- նկատում է Վարուժան Ավետիսյանը։ Նա Արայիկի մահը համեմատում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի, մահվան հետ։ Երկուսն էլ ըստ նրա նախորդ ռեժիմի զոհն են և հենց Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է պատասխան տա ոչ միայն Արայիկի, այլև հարյուր հազարավոր խեղված ճակատագրերի համար։ «Արայիկը կնեղանար, եթե միայն իր համար պատասխանատվության հարց բարձրացներ որևէ քաղաքացի, և ընդհանրապես դեմ էլ կլիներ, որ միայն իր համար, նա շատ ներողամիտ էր և չէր էլ համաձայնվի, որ միայն իր համար թեկուզ մեկը բարոյական պատասխանատվության ենթարկվի։ Նա պատրաստ էր բոլորին ներել»,-համոզված է Արայիկի ընկերը։ Միայնակ գայլի պաշտպան Արայիկ Պապիկյանը համաձայն է Վարուժան Ավետիսյանի հետ, Հաց բերողի և Խանդոյանի ճակատագիրն ընդհանուր էր, նրանք «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկն են տեսել։

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ոչ թե բանտ է, այլ՝ դժոխք է անձանց համար և ավելի քան երկու տարի Խանդոյանը եղել է դժոխքում»,- ասում է պաշտպանը։ Նա կարծում է, որ Խանդոյանի մահը պետք է հետաքննվի, հնարավոր է այնտեղ գտնվեն սպանության տարրեր կախված դատարանի նկուղում մեկ տարի առաջ տեղի ունեցած մի դեպքի հետ, երբ ոստիկանության 15 աշխատակից գնդի հրամանատարի գլխավորությամբ նրան ծեծի ենթարկեցին։ «-Եթե փորձաքննությամբ ի հայտ կգան այնպիսի հետևություններ, որ կա պատճառահետևանքային կապ, ես կարծում եմ ոչ թե մենք պիտի դիմենք, այլ վարույթն իրականացնող մարմինը անհապաղ առանց րոպե կորցնելու պետք է միջոցներ ձեռնարկի։ -Այսինքն, ծեծողներին առաջադրված մեղադրանքի բնույթը պետք է փոխվի՞։ -Եվ մեղադրանքի բնույթը, և մեղադրյալների շրջանակը»։ Արայիկ Պապիկյանը նկատում է, որ այդ բռնությունը գլխավորող Արմեն Ղազարյանը դրանից հետո կոչման առաջխաղացում ունեցավ որպես շնորհակալություն։ Նա ասում է, որ դրանից հետո Արայիկը տառապում էր ուժեղ գլխացավերից։ «Անկեղծ ասած, ես չեմ հիշում երբևէ, որ սրտի ցավերից գանգատվեր, թեպետ նախնական վարկածը սրտի կաթվածն է»,- ասում է պարոն Պապիկյանը։ Այսօր, ըստ փաստաբանի, օրենքի տրամաբանությամբ Խանդոյանի հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, սակայն բացառված չէ, որ փաստաբանները և հարազատները դիմեն, որ հետմահու Խանդոյանը արդարացվի: «Մենք չենք համաձայնվի, որ գործը կարճվի Խանդոյանի մասով միայն էն պատճառով, որ ինքը մահացել է, այլ նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատական ակտ, որովհետև ինքը հանցագործ չէ, երբ ինքը Հայրենիքին ծառայություն մատուցելու այլ ճանապարհ չի ունեցել»,-վստահեցնում է պաշտպանը։ Ի դեպ, Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ դատաժշկական փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան վաղը։ Մհեր Արշակյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/89737.html

© factor.am

Be the first to comment on "Միայնակ գայլի պաշտպանը չի բացառում, որ ապացույցներ գտնվեն նրան մահվան հասցնելու հետ կապված. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/89737.html © factor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ