Միшյնակ գшյլը մшհից առшջ հարսшնիքի է մшսնակցել

Երեկ ուշ երեկոյան հանկարծամահ է եղել արցախյան պատերազմի հերոս՝ Միայնակ Գայլ մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը։ Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։ «Արայիկ Խանդոյանը յուրահատուկ մաքուր անձ էր ու հերոս։ Նման հայրենասերի մասին հնարավոր չի խոսել։Ինքը միայնակ էր կռվում, բայց շփվում էր բոլորիս հետ։ Մեր ջոկատի հետ էլ շատ անգամ մասնակցել է մարտերի։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ Գայլը չկա․․․»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական)։ Ազատամարտիկը ակնհայտ հուզված էր և չկարողացավ կիսվել Խանդոյանի մասին հուշերով։  Նա միայն հավելեց, որ Արայիկի նման հերոսները անմահ են։ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի դուստրը՝ Անի Լամբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հայրը կորցրել է խոսելու ունակությունը։ «Հայրս նրա կողքին է եղել։ Միասին հարսանիք էին գնացել՝ Արայիկ Խանդոյանն ու իր կինը, մայրս էլ հորս հետ։ Մայրս ասում է, որ Արայիկը անընդհատ պարում էր ու շատ ուրախ էր, ոնց որ իր հարսանիքը լիներ»,-նշեց Անի Լամբարյանը։ Լուսին Ղազարյան

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/4146.html?lang=hy

Be the first to comment on "Միшյնակ գшյլը մшհից առшջ հարսшնիքի է մшսնակցել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ