WWF-Հայաստան. Ամուլսարի նախագծի վերաբերյալ դրական եզրակացությունը հակասում է օրենսդրությանը

Եթե հիմնվենք ՇՄԱԳ-ի վրա (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը), ապա Ամուլսարի նախագծի վերաբերյալ դրական եզրակացությունը հակասում է «Բույսերի աշխարհի» եւ «Ֆաունայի մասին» օրենքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը:

Ինչպես նշվել է, այն դեպքում, եթե կոնկրետ տարածքը Կարմիր գրքում գրանցված տեսակի բնակեցման կամ արտագաղթի վայր է, ապա տնտեսական գործունեությունը, չխոսելով էլ հանքարդյունահանման մասին, արգելքի տակ է հայտնվում:

«Մինչ այդ Ամուլսարում թռչունների մոտ 15 տեսակ է հայտնաբերվել, 3-4 սողուն եւ առնվազն երկու տեսակի կաթնասուն՝ արջ եւ բեզոարյան այծ, որոնք մտնում են Կարմիր գրքի մեջ», — ընդգծեց Մանվելյանը:

Բացի այդ հայնտաբերվել է նաեւ Հայաստանի Կարմիր գրքի մեջ ներառված ծիրանագույն մատնունի: Այս բույսի նմուշները Lydian Armenia ընկերության ջանքերով տեղափոխվել են ջերմոց եւ քարերով ծաղկանոց, որոնք հատուկ կառուցվել են Սեւանի բուսաբանական այգու տարածքում: Մինչ այդ WWF Հայաստանի ղեկավարի խոսքով, բացի նշված միջոցներից, ընկերության կողմից այլ վերականգնողական միջոցառումներ չեն իրականացվել:

«ՇՄԱԳ-ում շատ քիչ է խոսվում այն միջոցների մասին, որոնք պետք է ինչ-որ կերպ մեղմացնեն հանքավայրի արդյունահանման ազդեցությունը կենսաբազմազանության համար:

Ջերմուկի ազգային պարկի ստեղծումն իմ կարծիքով բավարար չէ, քանի որ, այսպես թե այնպես հազվագյուտ տեսակների բնակեցման վայրերը կդեգրադացվեն: Այժմ էլ դրանք արդեն ենթարկված են դեգրադացման», — ասաց փորձագետը:

ՇՄԱԳ-ի թերությունների թվում Մանվելյանը նշեց սնկերի վերաբերյալ հետազոտությունների բացակայությունը:

Հիշեցնենք, որ Կարեն Մանվելյանը Ամուլսարի հանքավայրում իրավիճակի ուսումնասիրման աշխատանքային խմբի կազմի մեջ է մտնում, որը ստեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձարարականով:

Նախօրեին Ամերիկյան առեւտրային պալատը (AmCham) Lydian Armenia-ի եւ Ամուլսարի հանքավայրի իրավիճակի հետ կապված հայտարարություն էր տարածել: Հավելենք, որ AmCham-ի անդամ է նաեւ, բացի այլ ընկերություններից, Lydian Armenia-ն:

Իր հայտարարությունում AmCham-ը ողջունել է հանքարդյունաբերության ոլորտում մասնագիտական եւ անկողմնակալ ստուգումները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով Ամուլսարի նախագծի շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ:

Դա տեղացիների կողմից հանքավայր տանող ճանապարհների փակումն է, ինչպես նաեւ«նոր բնապահպանական հանգամանքների» պատճառով Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  ղեկավարի՝ հանքավայրի հետագա արդյունահանումից խուսափելու  կոչերը:

AmCham-ը նշում է, որ  Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյհանի կողմից հնչեցված նոր հանգամանքները հետագայում հերքվել են Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից:

Հիշեցնենք, որ վարչապետի հանձնարաարականով ստեղծված աշխատանաքային խումբը Ամուլսարում հայտնաբերել  է Կարմիրր գրքի եւս երկու տեսակ՝ Acantholimon caryophyllaceum Boiss եւ «Ապոլլոն» թիթեռ: Այս տեսակների բնակության հավանականության փաստը կարճ ժամանակ անց  հերքվել էր Բնապահպանության նախարարության կողմից, ինչը բնապահպանների կողմից բացասական արձագանքի էր արժանացել:

«Թռչունների սիրահարների կենտրոն»-ի ղեկավար Սիլվա Ադամյանի խոսքով, աշխատաքային խմբի մոնիթորինգի արդյունքները հերքելու համար, նախարարությունը պետք է  Ամուլսարում առնվազն մեկ տարի ուսումնասիրություններ անցկացներ:

Be the first to comment on "WWF-Հայաստան. Ամուլսարի նախագծի վերաբերյալ դրական եզրակացությունը հակասում է օրենսդրությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ