«Բարեմասնություններով» աչքի ընկնող աֆրիկուհի մոդելը պնդում է, որ երբևէ պլաստիկ վիրահատության չի դիմել (լուսանկարներ, տեսանյութ)

 

Աֆրիկուհի մոդել Էուդոքսի Յաոն համացանցում հայտնի է դարձել իր աչքի ընկնող բարեմասնություններով:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, աֆրիկուհու կոնքերի ծավալը կազմում է 152 սմ: Յաոյի խոսքով՝ իր արտաքինը բնատուր է, և ինքը երբեք պլաստիկ վիրահատության չի դիմել: «Ես երբեք կյանքում պլաստիկ վիրահատության չեմ դիմել: Երբեք: Ես միշտ այսպիսին եմ եղել», — ասել է նա:

Յաոն, ով չի ցանկանում բացահայտել իր տարիքը, Կոտ դ’Իվուարի Աբիջան քաղաքից է: Նա նշում է, որ 94 կգ է կշռում և ցանկություն չունի դիետա պահելու ու նիհարելու:

Համացանցում նրան անվանում են «Աֆրիկայի Քիմ Քարդաշյան»: Ամերիկյան հեռուստատեսության աստղն, ի դեպ, աֆրիկուհու իդեալն է:




 

Be the first to comment on "«Բարեմասնություններով» աչքի ընկնող աֆրիկուհի մոդելը պնդում է, որ երբևէ պլաստիկ վիրահատության չի դիմել (լուսանկարներ, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ