ՀՀԿ անшկնկալը. Հաղթшնակ և ցտեսnւթյուն

«Ես ասել եմ՝ էն, ինչ առաջարկում է վարչապետը, լավագույն տարբերակը չէ, եթե չասեմ վատագույնն է:

Բայց երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև», հոկտեմբերի 5-ին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Խոսքը Նիկոլ Փաշինյանի մոտալուտ հրաժարականի մասին է, որը ԱԺ լուծարման ճանապարհն է, եթե խորհրդարանի որեւէ մեծամասնություն չի առաջադրում վարչապետի նոր թեկնածու՝ 14-օրյա ժամկետում:

Էդուարդ Շարմազանովն ասում է, որ իրենք ոչ ինքնանպատակ թեկնածու կառաջադրեն, ոչ էլ ինքնանպատակ կմասնակցեն ընտրությունների, ամեն ինչի տակ պետք է լինի գաղափար:

ՀՀԿ խոսնակն առնչվում է ուշագրավ շերտերի, հատկապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից հետո, որն ակնհայտորեն բացահայտել էր ԲՀԿ նախագահի խուճապը:

Իսկ ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 2-ի հայտնի օրինագծից, որը հենց ստեղծում է վարչապետի հրաժարականի ճանապարհով ԱԺ լուծարման արգելք:

Բայց օրինագիծը, որին քվեարկեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ունեցավ հակառակ էֆեկտ ու էլ ավելի ծանր կացության մեջ դրեց քվեարկող ուժերին:

Նիկոլ Փաշինյանը չհապաղեց եւ հասցրեց հակահարվածը՝ հանրությանը հավաքելով խորհրդարանի մոտ եւ բացելով դարպասները:

Գործնականում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածն ավելի մեծ հարված էր ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, քան սեպտեմբերի 23-ի Երեւանի Ավագանու քվեարկությունը:

Ծառուկյանի հարցազրույցը դրա վկայությունն էր, որտեղ նա գործնականում ակնարկում էր, որ ինքը որեւէ կերպ չի առնչվում այդ քվեարկությանը, նաեւ հայտնում էր, որ պատրաստ են ընդունել դեկտեմբերին արտահերթ ընտրության օրակարգը:

Կօգնի՞ դա Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին հավակնել խորհրդարանում երկրորդ տեղին, կամ տեղին ընդհանրապես: Թե՞ ՀՀԿ-ն արեց իր գործը եւ ՀՀԿ-ն կարող է հեռանալ:

Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ԲՀԿ տասնամյա այսպես ասած դիմակայությունը մտավ նոր փուլ:

Տասը տարի դե ֆակտո կիսելով համակարգը իշխանություն-ընդդիմություն կատեգորիաներով, լինելով դիմակայության,

բայց նաեւ ընդհանուր կարմիր գծի շրջանակում, թավշյա հեղափոխությունից հետո այդ ուժերը հայտնվեցին այսպես ասած տարբեր ճամբարներում, ինչը ՀՀԿ-ն համարեց ակնհայտորեն անարդար:

ԲՀԿ-ն հասցրեց մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը միանալ հեղափոխությանը, իսկ ՀՀԿ համար դա շատ բարդ էր:

Բայց Հանրապետականը համարեց ծայրահեղ անարդար, որ ինքը դառնում է հեղափոխության «զոհ», իսկ ԲՀԿ-ն՝ դափնեկիր: ՀՅԴ-ն էլ ձեռքի հետ:

Ի վերջո, մի քանի ամիս ջանքերից հետո ՀՀԿ-ին փաստացի հաջողվեց «վերադարձնել» ԲՀԿ-ին համակարգ, եւ պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանը բավական խուճապահար արձագանքեց իրավիճակին, պատկերացնելով, թե ինչ է կատարվել:

Հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ն լուծեց ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հարցը, նրանց գործնականում զրկելով նոր խորհրդարանում տեղ ունենալու հնարավորությունից, հատկապես ԲՀԿ-ին, քանի որ ՀՅԴ դեպքում այդ հնարավորությունը չկար առանց հոկտեմբերի 2-ի էլ:

ՀՀԿ-ն ինքն այդ հնարավորությունը չունի հենց սկզբից, եւ այստեղ թերեւս մի կողմից անակնկալ կարող է լինել խորհրդարանի ընտրությունից հրաժարվելու եւ դեկտեմբերի արտահերթ ընտրության հարցում էլ չդիմադրելու ՀՀԿ որոշումը,

մյուս կողմից տրամաբանական, որ կարող է քննարկվել նաեւ խորհրդարանի ընտրությանը չմասնակցելու հարցը, ինչպես Երեւանի Ավագանու դեպքում:

Եթե անգամ ՀՀԿ-ն ունի ռեաբիլիատցիայի հույս եւ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ քննարկում է դրա ճանապարհային քարտեզը, ապա անգամ այդ դեպքում խորհրդարանի արտահերթ ընտրության մասնակցելուց հրաժարվելը լավագույն տարբերակն է:

ՀՀԿ-ն հասավ առավելագունին, նա արդեն ըստ էության իրենց համար անհավասար պայքարում էլ հաղթեց ԲՀԿ-ին, ցույց տալով, որ նախորդ տասնամյակում խնդիրը ամենեւին միայն իշխանությունը չէր՝ իրենք օբյեկտիվորեն ուժեղ էին ԲՀԿ-ից:
Աղբյուրը՝ https://newstime.am/?p=35153

Be the first to comment on "ՀՀԿ անшկնկալը. Հաղթшնակ և ցտեսnւթյուն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ