ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն երեկ տապալվեցին, ուղղակի խայտառակվեցին որպես հետադիմություն․ Լևոն Շիրինյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/87827.html © factor.am

«Երեկ տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ էր։ Ժողովուրդը սուվերեն է և այդ ժողովրդի ծառան են բոլորը, առաջին հերթին պատգամավորները։ Եթե նրանք փորձում են մանիպուլյացիայով իրենց ապահովության երաշխիքներ պոկել, որ իրենց չի կարելի ճնշել, չի կարելի տեսնել, ցանկապատով էլ հեռանում են, նշանակում է, որ իրենք ժողովրդի ձայնը գողանում են։

Նրանք երաշխիքներ ստանալուց հետո պիտի հավաքվեին ու իրենց միջից վարչապետ ընտրեին, իշխանությունը, սակայն գլխի ընկավ և խափանեց։ Ժողովրդի կամքն ու իշխանությունն անտեսելն անթույլատրելի է, դա պետական հանցագործություն է»,- Factor.am-ի հետ զրույցում, գնահատելով երեկ տեղի ունեցած իրադարձությունները, ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը։ Նա չի բացառում, որ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն կարող են Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո առաջադրել վարչապետի իրենց թեկնածուին․ «Միլիոնավոր դոլարների հարցեր ունեն, կյանքի հարց ունեն, պատասխան տալու հարց ունեն, ինչու դուք կասկածո՞ւմ եք, նրանք կատաղի կռիվ են տալիս, որ մնան, բայց ընտրությունները կայանալու են, իրենք էլ խորհրդարանում չեն լինի։ Ինչու ժողովուրդը հիշողություն չունի՞»։

Շիրինյանը նշում է, որ «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություն անելու նախագիծը երեկ շրջանառության մեջ դրվեց, քանի որ օրինագիծը խորհրդարան բերած ուժերը կարծել են, թե իշխանությունները կարող են լռել․«Ֆրանկոֆոնիայի միջոցառումների նախաշեմին մտածում էին, որ իշխանությունն ուզի-չուզի՝ պիտի լռի հանուն երկրի անվան և դրա համար իշխանությունից արժի պոկել երաշխիք՝ հավանաբար գողացվածը չվերադարձնելու համար, այն էլ չստացվեց։ Նիկոլ Փաշինյանն իր ոճով ժողովրդին ոտքի հանեց և ժողովուրդն իրացրեց անմիջական դեմոկրատիա և նրանք՝ երեք ուժերը միասին, տապալվեցին, ուղղակի խայտառակվեցին որպես հետադիմություն»։ Լիլիթ Շաբոյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/87827.html

© factor.am

Be the first to comment on "ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն երեկ տապալվեցին, ուղղակի խայտառակվեցին որպես հետադիմություն․ Լևոն Շիրինյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/87827.html © factor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ