Բիլ Գեյթսը բացահայտել է այն 2 խենթ իրերը, որ գնել է 30 տարի առաջ` միլիարդատեր դառնալուց հետո

Բիլ Գեյթսը Microsoft ընկերության հիմնադիրն է ու նաև Bill & Melinda Gates հիմնադրամի համահիմնադիրը։ Գեյթսն աշխարհում երկրորդ ամենահարուստ մարդն է՝ մոտ 91,8միլիարդ կարողությամբ։
Գեյթսը պաշտոնապես դարձել է միլիարդատեր 31 տաեկանում՝ դառնալով այդ ժամանակ աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերը։ Սակայն նրա միլիոնները չեն ստիպել նրանց տրվել խենթ գնումների։
«Ես շռայլ ճաշակի շատ բաներ չունեմ, այնպես որ դա շատ բան չփոխեց»,-այս մասին Գեյթսն ասել է Էլլեն ԴեՋեներսի շոուի ժամանակ, որին առաջին անգամ էր մասնակցում։ Գեյթսը նշել է, որ այդ ժամանակ իր միակ մտահոգությունը աշխատակիցների աշխատավարձը վճարելն էր։
«Այսինքն չեք ասել, որ «Օհ, ես գնում եմ Porsche գնելու»,-հարցրել է Էլլենը։
«Արել եմ, Porsche ես եմ։ Դրանից հետո իմ երկրորդ «ամենամեծ հաճույքը»-ը եղել է ինքնաթիռը։Խենթ իրերի առոըմով այս երկուսն են»,-ասել է Գեյթսը։
Նշվում է, որ Գեյթսը գնել է Bombardier BD-700, որն արժե 40մլն դոլար։

Be the first to comment on "Բիլ Գեյթսը բացահայտել է այն 2 խենթ իրերը, որ գնել է 30 տարի առաջ` միլիարդատեր դառնալուց հետո"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ