Օրենսդիր իշխանությունը Բաբլոյանն ու Շարմազանովը չեն, մենք ունենք նոնսենս իրավիճակ. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/86231.html © factor.am

Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը չի բացառում, որ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով նյույորքյան հանդիպման ժամանակ ադրբեջանանական կողմը հնչեցրած կլինի օկուպացված տարածքներ և նման ձևակերպումներ, որոնք, սակայն, իրականության հետ կապ չունեն, սակայն վստահ է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին խոսք կարող է գնալ միայն այն ժամանակ, երբ լինի բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ առանց Արցախը բանակցային կողմ դարձնելու, հակամարտության կարգավորման հնարավոր չէ հասնել։

«Ադրբեջանական կողմը պատրաստ չէ կոնստրուկտիվ խոսելու, քանի որ այն հռետորաբանությունը, որը նա օգտագործում է, նշանակում է Արցախ առանց հայերի։ Մյուս կողմից, բացի Արցախ-Ադրբեջան հարցը, կա նաև Հայաստան-Ադրբեջան խնդիր, և ես չեմ բացառում, որ, գուցե, միջնորդների միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կխոսեն մեր հյուսիսային սահմանների, Նախիջևանի ուղղությամբ կրակոցների մասին, քանի որ, այն,  ինչ անում է Ադրբեջանն՝ անհիմն կրակելով մեր սահմանների ուղղությամբ, միջազգային տերմինաբանությամբ կոչվում է տեռոր։ Ես կարծում եմ, որ այդ հարցին անդրադարձ կլինի, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»։ Կարևորելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ Հովհաննես Իգիթյանը շեշտեց ևս մեկ հանգամանք․«Ազգային ժողովում կա մի մեծամասնություն, որը մերժված է հասարակության կողմից։ Նայեք այդ 4 հոգուն, որոնք այդ վերևում նստած են, զարմանալի է, որ մինչև հիմա նստում են։ Մենք ունենք նոնսենս իրավիճակ, երբ հասարակությունը խոսում է այլ գաղափարների մասին, իսկ այդ վերևում նստածներն՝ այլ։ Ազգային ժողովում են մարդիկ, որոնք այնտեղ են հասել փողի, ընտրակեղծարարությունների միջոցով, իսկ այժմ գոյություն չունի «Հանրապետական» կուսակցության էլեկտորատ»,-ասաց Իգիթյանը՝ շեշտելով, որ օր առաջ պետք է իրականություն դարձնել արտահերթ ԱԺ ընտրությունները, որովհետև կստացվի մի վիճակ, երբ մենք կշարունակենք չունենալ օրենսդիր իշխանություն։ «Իսկ օրենսդիր իշխանությունը դա այնտեղ նստած Արա Բաբլոյանը, Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը չեն, դա մի ինստիտուտ է, որը պետք է այլ իշխանությունների հակակշռի․ արդյո՞ք մենք  ունենք այդ համամասնությունը, իհարկե ոչ»,-ասաց նա՝ շեշտելով, որ որևէ նշանակություն չունի ՀՀԿ-ի մնացած 60 հոգին ի՞նչ է ցանկանում։ Մանրամասները՝ տեսանյութում: Աղավնի Սուքիասյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/86231.html

© factor.am

Be the first to comment on "Օրենսդիր իշխանությունը Բաբլոյանն ու Շարմազանովը չեն, մենք ունենք նոնսենս իրավիճակ. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/86231.html © factor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ