ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լեւոն Երանոսյանին. վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով:

Այս մասին հայտնեց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ Ազատության եթերում՝ նշելով, որ քննչական գործողություններից հետո Երանոսյանը դուրս է եկել շենքից:

Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը, նա ծանոթացել է մեղադրանքին, հրաժարվել ցուցմունք տալուց:

Լեւոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ կասկածանքի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

Be the first to comment on "ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լեւոն Երանոսյանին. վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ